Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Խլացած ձայների ու խեղդող սև ժապավենների քաղաքի առավոտը. որտե՞ղ սխալվեցինք, ե՞րբ թելը կտրվեց․«Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

«Առավոտները մարդիկ երեխայի են նման: Առավոտը մարդու մանկությունն է և իրականությունը չընդունելու վաղորդյան այդ վայրկյանները մեզ դարձնում են Երեխաների երկրի քաղաքացի»: Վանո Սիրադեղյանի տողերն են՝ «Ձեռքդ ետ տար ցավի վրայից» գրքի նույնանուն պատմվածքից, որն այս օրերին հիշելու, կրկին վերընթերցելու առիթները շատ էին, եթե չհաշվենք միայն ցավի վրայից ձեռքը հետ տանելու հրամայականը: Բայց առավոտ էր, ու հենց առավոտվա մասին տողերն էին մտքումս, երբ որոշեցի սովորության համաձայն քայլել դեպի մոտակա այգի։ Իրականությունը չընդունելու առավոտներից մեկն էր:

Ավելի շուտ, մի կերպ ընդունելու ու նոյեմբերի 20-ին սեպտեմբերի 27-ից առաջ ունեցած ապրելակերպին քիչքիչ վերադառնալու առավոտը, որովհետև բոլորս իրար ուժեղ ու պինդ լինելու խորհուրդ ենք տալիս: Ասում ենք՝ պետք է շարունակենք ապրել, սովորել, աշխատել, ավելի լավը դառնալ: Նաև լավ երկիր սարքելու խոստում ենք տալիս՝ արժանի լինելու նրանց, ովքեր ավելի բարձրում մնացին... Ճիշտ ենք անում, որովհետև այլընտրանքը չունենք: Իսկ այգի հասնելու ճանապարհը թեպետ կարճ էր, բայց արդեն մի քանի սև ժապավենի էի հանդիպել: Ամեն մեկը մի տան լույս, ամեն մեկի մեջ չիրականացած երազանքներ, կիսատ թողած կյանք, ուսում, չասված բառեր, մենակ մնացած կին ու երեխա, սիրելի աղջիկ, որն այդպես էլ չհասցրեց լսել սիրո խոստովանությունը:

Սև ժապավենները շնչահեղձ են անում, խեղդում են քեզ հենց այն իրականության մեջ, որը չընդունելու համար էիր ճամփա ընկել: Քայլերս դանդաղում են, բայց փորձում եմ հասնել այգի՝ ինքս ինձ համոզելով ու հիշելով այլընտրանք չունենալու մասին: Պատերազմից առաջ հաճախ էի գալիս այստեղ առավոտյան մտքերս իմի բերելու ու մարզվելու համար: Բայց ինձ համար ժամանակը հենց այստեղ էր կանգ առել, որովհետև սեպտեմբերի 27-ի առավոտյան հենց այստեղ լսեցի պատերազմի բոթը, որից հետո մեր վազքուղին կիսատ մնաց… Շատերի վազքուղին էլ փոխվեց, ու կիսատ մնաց կյանքի վազքուղին: Ի վերջո, հասա, բայց չկարողացա առաջ գնալ: Գրեթե սեպտեմբերի 27-ի առավոտյան ունեցած նույն զգացողությունն էր, թեպետ այն ժամանակ վազում էինք, իսկ հիմա՝ հազիվ քայլում… 4-րդ ժապավենը հենց այգու կողքին էր՝ մանկության տարիների ընկերոջ անունով:

Եվ քանի քանիսս ենք մտածել մանկության տարիների կռիվները մի քանի անգամ նորից վերապրելու, բայց ոչ մի կերպ իրական կռվում նրանց չկորցնելու մասին: Մենք շատ մեծ կորուստ ու բեռ ունենք մեր ուսերին: Նաև մեծ համազգային ցավ ունենք, որտեղ յուրաքանչյուր կորուստ ցավի իր չափաբաժինն ունի: Չենք կարող համեմատել անհետ կորածի հարազատի ցավը զոհված զինվորի ծնողների ցավի հետ, որը, որքան էլ տարօրինակ լինի, Աստծուց շնորհակալ է լինում, որ գտել է որդու դին, կամ որ որդին գերի չի ընկել։ Սարսափելի իրականություն՝ չխենթանալու հրամայականով: Երևանում ապրողի ու, օրինակ՝ Հադրութում կամ Շուշիում իր ամբողջ կյանքն անցկացրածի ցավն էլ համեմատելի չէ: Անգամ հադրութցու ցավը համեմատելի չէ այն արցախցու ցավի հետ, որի տունը մեզ մնացած, նախնական տվյալներով, շուրջ 3000 քկմ-ի մեջ է, բայց որ ամենևին չի ուրախացել գնդակոծություններն արհամարհած լավ բերքի լուրից: Հավաքելու ցանկություն էլ չկա:

Ավելի մեծ հարցի առաջ է՝ այսքանից հետո որտե՞ղ կառուցել, որտե՞ղ տեսնել երեխաների ապագան, որովհետև նույն շրջանի, բայց ուրիշ գյուղի հարևանը միայն օրերս էր իմացել, որ բնակավայրը լքելու համար մի օր ժամանակ ունի: Թշնամու վերահսկողության տակ անցած գյուղից հարազատի շիրիմը տեղափոխել հասցնողի ցավը այդպես էլ դա չհասցրածի ցավից էլի ուրիշ է: Կարող ենք էլի շարունակել ու խոսել անհամեմատելի ցավերի մասին, բայց այս ամենի՝ այս տարբեր, բայց մեկ ընդհանուր համազգային ցավի մեջ, ամեն դեպքում, կապող մի թել կար, որը չպետք է կտրվեր: Այդ թելը ցավը կիսել անունն ունի, իսկ եթե այդ գիտակցումը չկա, գոնե պետք է փորձել հետ տանել ձեռքերը ցավի վրայից:

Ինչո՞ւ այդ թելը կտրվեց: Թելը կտրվեց, որովհետև մեր մեջ կան մարդիկ, ովքեր համարձակվում են անհամեմատելին համեմատելի դարձնել ու, օրինակ՝ արցախցիներին ասել՝ ձեր գույքի կորուստը համեմատելի չէ կյանքերի կորստի հետ, որովհետև մեր մեջ կան մարդիկ, ովքեր տունն ու հայրենիքը գույք են դարձնում: Որովհետև կան մարդիկ, որոնց համար Ազգային ժողովի բռնակն ավելի կարևոր է այն ֆոնին, երբ կան մարդիկ, ովքեր այլևս հարազատ տան պատշգամբում սուրճ չեն վայելելու: Առհասարակ տուն չեն գնալու, թեպետ մենք մեր սիրելի այգիներ նորից կամ դեռ գնալու հնարավորություն ունենք: Ու այդ տանը ոչ թե սուրճ, այգի, բերք են թողել, այլ թողել են հայրենիք, սիրտ, հոգի, հիշողություններ: Նաև սիրելի հարևաններ կային, որոնցից այսուհետ հեռու են ապրելու: Հիմա կասեք՝ իրենց ցավն էլ է ուրիշ, ճիշտ եք:

Միգուցե կան նաև մարդիկ, ովքեր այսօր խնդիր չեն տեսնում բարձր երաժշտությամբ այն հարսանիքի մեջ, որին զուգահեռ զինվորի հոգեհանգիստ է, բայց, մեկ է, մի հարց կա՝ որտե՞ղ սխալվեցինք, ո՞ր կետից թելը բաց թողեցինք, որովհետև, օրինակ՝ ես պատերազմի ժամանակ հասարակության այլ պատկեր էի տեսել, որն իր տեսակով խլացնում էր այն հատվածին, որի տեսակը պատերազմից հետո ավելի աղմկոտ է, ավելի համարձակ, կարծում է՝ ինքը ճիշտ է, ու այդ ճիշտն ամեն գնով փորձում է առաջ տանել: Խոսքը նաև այն տեսակի մասին է, որը ինֆորմացիոն ցանկացած աղբ է կուլ տալիս՝ անընդհատ սպասելով ատելության նոր չափաբաժնի: Երբեմն անգամ սկսում ես մտածել այդ մարդկանց մասին, որ հանկարծ ատելության հերթական չափաբաժնի չարաշահումից գերդոզավորման վտանգի առաջ չկանգնեն:

Չգիտեմ, որտեղ սխալվեցինք, որտեղ թելը կտրվեց ու բուժումը որտեղ է, բայց պատերազմի ժամանակ այլ պատկեր էի տեսել: Տեսել էի մարդկանց, ովքեր գրկաբաց էին ընդունում ժամանակավորապես, իսկ այսօր արդեն ընդմիշտ Հայաստան վերադարձած արցախցիներին: Տեսել էի տատիկների, որոնք ամբողջ թոշակը «Հայաստան» համահայկական հիմնադրամին էին ուղարկում: Տեսել էի տատիկ-պապիկների, ովքեր տանը եղած դեղերից մեկ տուփ անհրաժեշտը վերցնում, գալիս էին քաղաքի կենտրոն, որ հասցնեն առաջնագիծ ու կացարաններ ուղարկվող հերթական օգնության մեջ իրենց ներդրումն ունենալ: Տեսել էի երեխաների, ովքեր ամեն օր մեր տան դռները թակում ու սկավառակ էին հավաքում: Շենքերի տակ արկղեր էի տեսել, միշտ լիքը քաղցրավենիքով, սնունդով ու հագուստով, որը՝ կարիք ունեցողների, որը՝ զինվորների համար։ Ի վերջո, ամուր թիկունք էի տեսել:

Մարդիկ նույնն են, չեն փոխվում, իրավիճակներն են տարբեր, բայց մի տեղ թելը կտրվեց, ու պատերազմից հետո հակառակը եղավ. հիմա վերը նշված աղմկոտ հատվածն է խլացնում այն պատկերը, իր մեջ կորցնում այն հատվածին, որի ձայնը պատերազմի օրերին շատ ավելի բարձր էր լսվում: Որտե՞ղ թելը կտրվեց, ու մենք ունեցանք տաքսու վարորդ, որը պատրաստ է ճանապարհի կեսից իջեցնել արցախցիներին, ե՞րբ ունեցանք երիտասարդ աղջկա վրաերթն արդարացնողներ, ծննդավայրը շահարկողներ, ծեծը, ջարդն ու ինքնադատաստանն արդարացնողներ ու ատելությամբ սնվողներ: Ինչո՞ւ պետք է այս ամենի մեջ պատերազմի օրերին վարձով տների գները բարձրացնելը հիմա չարյաց փոքրագույնը թվար: Պատերազմի օրերին մարդիկ ամաչում էին ծանր օրվանից հետո սրճարանում սուրճ խմել՝ խուսափելով անցնող-դարձողների հայացքներից, թեպետ ոչ մի վատ բան, կարծում եմ, չէին անում:

Հիմա կան մարդիկ, որ ոչնչից չեն ամաչում՝ չգիտակցելով համազգային ցավի ողջ ծանրությունը: Միգուցե խնդիրը հասարակության առողջ արձագանքն է, որն այնքան են խլացրել, որ տեղ չի հասնում: Ինձ այս ամենի մեջ առավոտն է հուզում: Առավոտը կգա՞: Իհարկե, ցավը չի սպիանա, բայց, երևի, սև ժապավենները չեն շնչահեղձ լինելու պատճառը: Նրանք, իրապես, ավելի բարձրում մնացին: Ովքեր էլ եկան ու որոնց կյանքի վազքուղին շարունակվելու է, էլի ուժեղ են, որովհետև երբ մենք դժվարանում ենք քայլել, իրենք առանց ոտքերի պարում են, որովհետև իրենք ծանր վիրավոր լինելու ժամանակ երգում են, որ երիտասարդ բուժքույրը չհուզվի: Երգում են՝ անկախ նրանից, որ նոր էին ընկեր կորցրել:

Շնչահեղձ լինելու պատճառը թելն էր, երևի, որը կտրվեց: Կգա՞ այն առավոտը, երբ չենք ընդունի այս իրականությունը ու «Երեխաների Երկրի քաղաքացի» կդառնանք, թե՞ տղաներն առանց ոտքերի կպարեն, բայց մեր ոտքերն այդպես էլ առաջ չեն գնա, ու մեր առավելագույնը ոչ թե վազելը, այլ դանդաղ քայլելը կլինի:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customers