Զոհրաբ Մնացականյանը՝ իր ընտանիքը Հայաստանից տանելու վերաբերյալ լուրերի մասին
SOCIETYՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը չի պատրաստվում լքել Հայաստանը: Այդ մասին նա ասել է Aysor.am-ի հետ զրույցում:
«Ստիպված էի նկատել դեղին մամուլի կողմից շրջանառվող բամբասանքը: Կեղծ լուրերի առուծախով զբաղվողներին հիասթափեցնեմ, որ ես և իմ ընտանիքն ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում. ցանկացած ձևով կամ կարգավիճակով այն լքելու ո՛չ մտադրություն ունեմ, ո՛չ էլ՝ ցանկություն», - Aysor.am-ին ասել է Մնացականյանը:
«Իսկ իմ անձով հետաքրքրվողներին պարզապես հորդորում եմ՝ այսօր շատ ավելի կարևոր հարցեր կան, քան իմ անձի, իմ ընտանիքի մասին բամբասանքերը», - նշել է նա:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



