Համավարակը սկիզբ է դրել տնտեսական ճգնաժամի, որի նմանն աշխարհը չի տեսել Մեծ ճգնաժամի տարիներից ի վեր. Պուտին
INTERNATIONAL NEWSՀամավարակի հետևանքով համակարգային տնտեսական ճգնաժամ է սկսվել, որի նմանն աշխարհը չի իմացել Մեծ ճգնաժամի տարիներից (1929-1939 թթ.) ի վեր: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ շաբաթ հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում:
«Խնդիրների մասշտաբը, որոնց մարդկությունը բախվել է 2020 թվականին, իսկապես աննախադեպ է: Կորոնավիրուսի համաճարակը, համաշխարհային մեկուսացումը և տնտեսական ակտիվության սառեցումը սկիզբ են դրել համակարգային տնտեսական ճգնաժամի, որը ժամանակակից աշխարհը Մեծ ճգնաժամի տարիներից ի վեր չի տեսել»,- ասել է Պուտինը:
ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը ՀՆԱ-ի 4,5 տոկոսն ուղղել է համավարակի հետևանքների նվազեցմանը, ինչը թույլ է տվել խուսափել անդառնալի կորուստներից:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



