Լավրովը ժամանել է Երևան
POLITICSՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Լավրովը ժամանել է Երևան», - հայտնել են ռուսական պատվիրակությունից:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ «Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունն առաջիկա օրերին կայցելի Երևան և Բաքու»։
Հայտնի է նաև, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ միջգերատեսչական պատվիրակության կազմում ևս ժամանել է Երևան: Սպասվում է նաև ՌԴ փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Ալեքսանդր Նովակի և այլոց ժամանումը:
Հայտնի է, որ միջգերատեսչական պատվիրակության անդամները շաբաթ երեկոյան կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



