Ցավալի է, որ հիմա նոր ենք սկսում գիտակցել գիտության զարգացման անհրաժեշտությունը
BLOGՑավալի է, որ հիմա նոր ենք սկսում գիտակցել գիտության զարգացման անհրաժեշտությունը։ Երեւի պետք էր՝ դանակը հասներ ոսկորին, որ պատշաճ ուշադրության արժանացնեինք ուժեղ գիտական ներուժ ունենալը։ Գիտակցում ենք, այո, իսկ ինչ ենք անու՞մ դրա համար։ Արդյոք կվերանայենք մեր մոտեցումը դպրոցներին ու համալսարաններին, արդյոք իսպառ կվերանա զուտ “դիպլոմ ունենալու համար” համալսարան հաճախելը։ Ինքներս էլ տեսանք, որ այս երեւույթները պատուհաս են մեզ, մեր երկրի անվտանգության ու գոյության համար։ Կանե՞նք ներդրումներ աշխարհի լավագույն կենտրոնների լավագույն մասնագետներին վարձելու համար՝ մեր գիտական ներուժին նոր ուժ հաղորդելու նպատակով։ Կհասկանա՞նք արդյոք, որ հատուկ մասնագիտացված դպրոցներ, ինչպիսիք օրինակ ժողովրդական լեզվով ասած “ֆիզմաթ” դպրոցն է, պիտի ավելի շատ լինեն, իսկ այդ դպրոցի սան լինելը պիտի լինի առավելագույն պատիվ ցանկացած դպրոցականի համար։ Կհասկանանք, հասկանում ենք, քիչ քիչ դուրս կգանք թմբիրից ու կլծվենք ազգը շենացնելու գործին։
Բայց դրա համար կպահանջվեն տարիներ։ Իսկ ժամանակը չի սպասում։ Ճիշտ պահը հիմա է, չնայած՝ հիմա էլ արդեն շատ ենք ուշացել…
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



