«Կույր մի եղեք». Արտակ Բեգլարյանի տեսաուղերձը Մարտակերտի շրջանի` Ադրբեջանին հանձնվող գյուղերի բնակչության իրավունքների վերաբերյալ (տեսանյութ)
SOCIETYԱրցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեսաուղերձ է հրապարակել Մարտակերտի շրջանի`Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող 7 գյուղերի բնակիչների իրավունքների վերաբերյալ:
«Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Հայկաջուր, Նոր Կարմիրավան, Նոր Սեյսուլան, Նոր Այգեստան, Նոր Ջրաբերդը և Հովտաշեն գյուղերի բնակիչներն արդեն երկրորդ անգամ են հակամարտության զոհ դառնում. նրանք կորցրել էին իրենց տները 1990-ական թթ. արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական օկուպացիայի հետևանքով:
Այս գյուղերը ԼՂԻՄ-ի մաս են կազմել դեռ խորհրդային շրջանից: Ավելին, Մարաղայի բնակչությունը բնաջնջվել է Ադրբեջանի կողմից 1992 թ.-ին: Արդյո՞ք նրանք իրավունքներ ունեն: Կույր մի եղեք»,- նշել է Արտակ Բեգլարյանը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



