«Իմ քայլի» պատգամավորները կապ են հաստատում ինձ հետ ու ասում, որ Փաշինյանը վախեցնում է, ասում է՝ ով իր դեմ խոսեց, դավաճան է․ Արթուր Վանեցյան
SOCIETYՆիկոլ Փաշինյանն այսօր պատանդի կարգավիճակում է պահում «Իմ քայլը» խմբակցությանը, իրավապահ համակարգին, որպեսզի նրանք պաշտպանեն իր իշխանությունը։
Այս մասին այսօր «5֊րդ ալիք» ՀԸ֊ին տված հարցազրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Իմ քայլի» պատգամավորները տարբեր եղանակներով կապ են հաստատում ինձ հետ և ասում են, որ Նիկոլ Փաշինյանը վախեցնում է, ասում է` ով իմ դեմ խոսեց, դավաճան է։ Օդում կախված լուրերի համաձայն` կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներին ուղղորդում է դեպի պատգամավորներ, որպեսզի նրանք գնան և ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով պատգամավորներին պահեն Նիկոլ Փաշինյանի շուրջ»,-ասաց Վանեցյանը։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



