ՌԴ-ն Արցախում հումանիտար 5 կենտրոն է ստեղծում
SOCIETYՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կարգադրությամբ Արցախում հումանիտար 5 նոր կենտրոն կստեղծվի: Դրանք են՝ հումանիտար ականազերծման, հակամարտող կողմերի հաշտեցման, այդ թվում՝ «Խաղաղապահի լրատու» թերթ ու հեռուստառադիոընկերություն, տրանսպորտային ապահովման, բժշկական սպասարկման, առևտրակենցաղային սպասարկման կենտրոնները: Այս մասին տեղեկացնում է Ria.ru–ն:
Դրանք կստեղծվեն միջգերատեսչական կենտրոնի հենքի վրա, որի աշխատանքները կմեկնարկեն ուրբաթ օրվանից: Այն ստեղծվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով: Դրա աշխատանքները կհամակարգի ՌԴ ՊՆ-ն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



