Լարված ժամանակներ են Հայաստանի համար. Մնացականյան
SOCIETYԼարված ժամանակներ են Հայաստանի համար: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Լարված ժամանակներ են Հայաստանի համար: Աշխարհաքաղաքականությունն իրենն է անում: Բռնակալներն ու բարբարոսներն ապացուցում են դա: Սակայն կասկած չունեմ իմ ժողովրդի ուժի, ճկունության և իմաստնության հարցում: Միասին մենք կհառնենք, կվերակառուցենք և կյանքի կկոչենք մեր հպարտությունն ու արժանապատվությունը: Աստված օրհնի Հայաստանը»,- գրել է Մնացականյանը՝ գրառումը եզրափակելով «Ուժեղ Արցախ» հեշթեգով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զոհրաբ Մնացականյանը հրաժարական էր ներկայացրել էր ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնից։ Այդ պաշտոնում նշանակվել է Արա Այվազյանը։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



