Նիկոլ Փաշինյանը միայն հրաժարականով չի ազատվի, նա պետք է կանգնի դատարանի առջև. հանրահավաքի մասնակից (տեսանյութ)
SOCIETYԵրբ հանցագործը հանցագործություն է անում, նրան չեն թողնում ազատության մեջ, որ չշարունակի հանցագործություն անել: Նիկոլ Փաշինյանը հանցագործ է և ազգի դավաճան և հասկանալի է, որ ինքը չի մնալու, նա կգնա, երբ մինչև դեկտեմբեր իր բոլոր խոստումները կատարի և հանձնի մինչև վերջին հողը. «Ազատության» հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ նշեց քաղաքացին:
«Այսօր ժողովուրդը հավաքվել է, որ կարողանա ինչ -որ բան փրկել: Նա հատուկ դրա համար եկավ: Երկուսուկես տարի իմ ազգը, ցավոք սրտի, չհասկացավ, որ «Սորոսի» բերած մարդը հատուկ նպատակով է եկել, որ երկիրը հանձնի, բայց նման բան չի լինելու: Նա միայն հրաժարականով չի ազատվի, նա պետք է կանգնի դատարանի առջև:
Մարդ, որ կարող է վաճառել իր երկիրը առանց մտածելու, դրանից հետո ո՞նց է ապրելու, իր երեխաները ևս դավաճանի կարգավիճակով պետք է ապրեն: Երկուսուկես տարվա մեջ չի եղել մի բան, որ ասի և կատարի, տպավորություն է, որ նրա արյան մեջ հայի արյուն չկա, եթե հայի արյուն լիներ՝ հող չէր տա»- նշեց հանրահավաքի մասնակիցը:



