Yerevan, 29.September.2026,
00
:
00
BREAKING


«Մի քիչ խմած ենք եղել». ԱԱԾ-ն հրապարակել է Կառավարություն և ԱԺ ներխուժած անձանց ցուցմունքները

VIDEO

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1-ին հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ չորս տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից ներկայումս 10 անձի նկատմամբ խափանման միոջոց է ընտրվել կանալանավորումը, 5 անձ ձերբակալվել է, իսկ մնացած անձանց նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոցներ: Ընդ որում, նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված արդյունավետ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել և քրեական հետապնդումներ հարուցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրած, ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային ժողովի շենքերում ջարդ կամ գույքի ոչնչացում, վնասում իրականացրած, ՀՀ վարչապետին տրամադրված՝ Երևան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող առանձնատնից գույքի բացահայտ հափշտակություններ կատարած անձանց նկատմամբ:

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզաբանվել են նաև շուրջ յոթ տասնյակից ավելի անձանց ինքնությունը, ինչպես նաև ճշտվել են զանգվածային անկարգության այլ մասնակիցների տվյալները, որոնց հայտնաբերման ուղղությամբ իրականացվում են որոնողական, փնտրողական աշխատանքներ:

Քրեական հետապնդումներ են հարուցվել և իրականացվել նաև սոցիալական ցանցերում լայն տարածում ստացած տեսագրություններում պատկերված անձանց գերակշիռ մասի նկատմամբ, այդ թվում՝ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում գույքի ոչնչացում կամ վնասում իրականացրած իգական սեռի երկու ներկայացուցիչների, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի նկատմամբ բռնություն գործադրած անձի, ՀՀ կառավարության շենքում՝ վարչապետի ընդունարանի դուռը վնասող, ՀՀ կառավարության նիստերի դահլիճում, ՀՀ Ազգային ժողովի շենքերում ջարդ, գույքի ոչնչացում կամ վնասում իրականացրած, «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակում զանգվածային անկարգության կազմակերպիչների, նույն վայրում բռնություն գործադրելու կոչ անող անձանց, որոնց գերակշիռ մասը վարույթն իրականացնող մարմնին տվել է խոստովական ցուցմունքներ և զղջացել կատարածի համար:

Միևնույն ժամանակ վարույթն իրականացնող մարմնի կողմից հետևողականորեն միջոցներ են ձեռնարկվել զանգվածային անկարգության կազմակերպիչներին կամ ղեկավարներին հայտնաբերելու ուղղությամբ, որի ընթացքում քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները, այդ թվում՝ զանգվածային անկարգությունների մասնակիցների, դեպքին ականատես անձանց հարցաքննություններով, դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերված տեսախցիկների զննությամբ արդեն իսկ ձեռք են բերվել փաստական տվյալներ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների, ունեցած դերակատարության և զանգվածային անկարգությունների մասնակիցների գործողությունները հենց դեպքի վայրում ղեկավարելու, ուղղորդելու վերաբերյալ: Մասնավորապես՝ քրեական գործով ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ զանգվածային անկարգությունների ընթացքում հատկապես հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքական գործիչների համախոհների ակտիվ դերակատարության վերաբերյալ, ովքեր աչքի են ընկել դեպքի վայրում գույքի ոչնչացում կամ վնասում իրականացնելու կամ նույնաբնույթ այլ ակտիվ վարքագծով:

Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ զանգվածային անկարգության կազմակերպիչների կամ մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank