Պեսկովը պատմել է՝ ինչն է պակասում Պուտինին համավարակի պայմաններում
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սիրում է անձամբ շփվել մարդկանց հետ և հետադարձ կապ ստանալ: Այնուամենայնիվ, սա այն է, ինչը նրան ներկայում ամենաշատը չի բավարարում համաճարակի պատճառով: Այս մասին Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Комсомольская правда» պարբերականը:
«Նախագահը սիրում է անձամբ շփվել մարդկանց հետ, ունի նման փոխադարձության կարիք: Եվ, իհարկե, այս առումով անհնար է ամբողջությամբ փոխհատուցել այդ միջոցառումների բացակայությունը տեսակոնֆերանսների միջոցով»,-հայտարարել է Պեսկովը:
Կրեմլի խոսնակը նաև հույս է հայտնել, որ ապագայում աշխատանքները կշարունակվեն սովորական ռեժիմով: Պեսկովը հավելել է, որ չնայած կորոնավիրուսի վտանգին, նախագահի աշխատանքային գրաֆիկը շարունակում է բավականին խիտ մնալ:



