Yerevan, 10.August.2026,
00
:
00
BREAKING


108 միլիոն դոլարի պարգևավճարը՝ 68 հազար դրամի դիմաց. կառավարության «օգնությունն»` արցախցիներին

SOCIETY

Lurer.com-ը գրում է.

Նախօրեին կառավարության ընդունած որոշման համաձայն` միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում: Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված յուրաքանչյուր անձի կտրամադրվի 68000-ական դրամի չափով ֆինանսական աջակցություն։ Երեխաներին ևս աջակցություն կտրամադրվի, եթե ծնողը կամ ծնողներից մեկը համարվի այս ծրագրի շահառու: Եթե քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում չունի սեփական անշարժ գույք, ապա կտրամադրվի լրացուցիչ աջակցություն՝ 15000 դրամի չափով: Աջակցությունը կտրամադրվի նաև այն դեպքում, եթե քաղաքացին արդեն վերադարձել է Արցախ։ Այս ծրագրի մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում ավետել է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Զարա Բաթոյանը:

Տիկին Բաթոյանի աշխատանքը պատերազմի առաջին իսկ օրվանից սկսած, երբ Հայաստանը բախվեց փախստականների խնդրին, հանրության քննադատության էր արժանացել: Բազմաթիվ քաղաքացիներ իրենց վրդովմունքն էին հայտնում առ այն, որ Արցախից ժամանած մեր հայրենակիցներին բնակարանով, սննդով, առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու ողջ բեռը ընկել է սրտացավ քաղաքացիների վրա, իսկ պատկան մարմինները անգործունեություն են դրսևորում: Զարուհի Բաթոյանը պատերազմի ամենա թեժ օրերին զբաղված էր ֆլեշմոբեր կազմակերպելով: Նախարարն իր ֆեյսբուքյան պատին գրել էր, թե առաջարկ կա կազմակերպել «կաթսաների ակցիայի նման մի ակցիա, մեր առաջնագծում կռվող զինվորներին աջակցելու համար: Ամեն օր՝ մինչև վերջնական հաղթանակը, նույն ժամին երգել մեր ամենաոգևորող երգերից մեկը: Ի՞նչ կասեք»:

Ֆեյսբուքահայույթունը, ճնշող մեծամասնությամբ, ինչ մտածում էր՝ ասաց:  Զարուհի Բաթոյանն էլ դա արագ հասկացավ ու որոշ ժամանակ անց նրա պատին հայտնվեց մի «նեյտրալ» գրառում, թե հիշյալ առաջարկը «չենք ընդունում, շնորհակալ եմ կարծիքների և դիտարկումների համար»: Հազարավոր մարդիկ այդ օրերին թիկունքում զբաղված էին ոչ միայն բանակին, զինվորներին աջակցելու համար սնունդ և անհրաժեշտ պարագաներ հավաքելու, փոխադրելու հարցերը կազմակերպելու խնդիրներով, այլև՝ Երևանում, այլ բնակավայրերում ապաստանած մեր արցախցի հայրենակիցներին անհրաժեշտ հագուստով, այլ պիտույքներով ապահովելու գործով: Բայց թվում է, թե հենց նման աշխատանքների համակարգմամբ առաջնահերթ պիտի սոցհարցերի գերատեսչությունն զբաղված լիներ: Այնքան զբաղված, որ ինչ-որ «կաթսայական» ֆլեշմոբերի մասին քննարկումների առիթ տալու ժամանակ էլ չունենար: 

Այժմ էլ՝ իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականության հետևանքով հայրենիքից և սեփական տներից զրկված արցախցիներին առաջարկում են միանվագ տրամադրել 68 հազար դրամ. ի՞նչ է սա, եթե ոչ ծաղր: Բաթոյանը 2019թ. մինչև մայիս ամիս պարգևավճար չի ստացել, մայիսից հետո ամեն ամիս ստացել է 1 342 827 ՀՀ դրամ պարգևավճար, իսկ դեկտեմբեր ամսին՝ 5 166 699 ՀՀ դրամ պարգևավճար: Նախարարի աշխատավարձը 2019թ. հունվարին եղել է 420 000 ՀՀ դրամ, փետրվարից մինչև դեկտեմբեր՝ ամսեկան 793 680 ՀՀ դրամ, իսկ 2019թ. դեկտեմբերին Բաթոյանը ստացել է 2 597 122 ՀՀ դրամ աշխատավարձ: 2019թ. դեկտեմբերին նախարար Զարուհի Բաթոյանի աշխատավարձն ու պարգևավճարը միասին կազմում է 7 763 821 ՀՀ դրամ՝ մոտ 16 000 ԱՄՆ դոլար: Սա պարզապես տեղեկատվություն է, պաշտոնական տեղեկատվություն, որը շատ հեշտ, իսկ այս դեպքում նաև տեղին է համադրել այն օգնության հետ, որը առաջարկվում է տներից զրկված և գաղթի ճանապարհը բռնած արցախցիներին: Այս համեմատությունը արվում է զուտ բարոյական հարթության մեջ...

Նշենք նաև, որ Համահայկական հիմնադրամին պատերազմի օրերին փոխանցվել է մոտ 170 մլն դոլար: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ գումարից հնարավոր չէ այս պահին օժանդակություն տրամադրել արցախցիներին, չէ՞ որ հանգանակությունները արվում էին հենց այդ նպատակով: Կասկածից վեր է, որ հիմնադրամի գումարները չէին կարող ծախսվել զենք գնելու վրա, բոլոր նման խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան պարզագույն մանիպուլյացիաներ: Հետևաբար` ի՞նչն է խանգարում իշխանություններին օգտվել գոնե այս աղբյուրից: Թե՞ աղբյուրը արդեն ցամաքել է…

"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders