«Առավոտ». Բացասական տեղեկատվությունը մեզանում ավելի լավ Է մարսվում և տարածվում, քան դրականը
SOCIETYՆերկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Տարիներ առաջ գյուղերից մեկում իմ սեղանակիցները, որոշակի դոզա ընդունելուց հետո, խնդրեցին ինձ՝ «մի բան երգա՝ լաց ըլնենք»։ Մեր մշակույթի մեջ, կարծում եմ, կա՝ սպասել այնպիսի ազդակների, որոնցից կարելի է լաց լինել, և դրանից ստանալ գեղագիտական հաճույք։ Այդ Է պատճառը, հավանաբար, որ բացասական տեղեկատվությանը մեզանում ավելի լավ Է մարսվում և տարածվում, քան դրականը։ Նույնիսկ՝ եթե դա սուտ Է։ Օրինակ՝ եթե մեկը բստրում Է, որ նոր Սահմանադրությունը թույլ Է տալիս միասեռական ամուսնություններ կամ՝ որ ընտրացուցակներում կային Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամները, ապա նման տեղեկություններին հավատամ են մեծ հաճույքով, և դրանք հերքելն այլևս անիմաստ Է»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։



