Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Որքան շուտ կանգ առներ Փաշինյանը, այդքան քիչ կլիներ կորուստը, այժմ էլ՝ որքան շուտ հեռանա, այդքան քիչ կկորցնենք

SOCIETY

Past.am

Tert.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը դիրքերից վերադարձող զինվորներով ահաբեկեց հանրությանը, թե գան տեսեք ինչ է լինելու։ Ու դրանից հետո որքան էլ հերքեր ասածը կամ խմբագրեր, թե ինքը քաղաքացիական պատերազմ չի հրահրել, բոլորս էլ հասկանում ենք, որ մենք հասկացել ենք ճիշտ այնպես, ինչպես ինքը ցանկանում էր, որ մենք հասկանայինք։

Դժվար չի պատկերացնել, որ եթե պատերազմը դադարեցրել է Փաշինյանը, դրանով փրկվել են կյանքեր, ու ինքն ամեն անգամ տարբեր թվեր է նշում՝ 20 հազարից մինչև 35 հազար, նայած օրվա տրամադրությանը։ Ստացվում է՝ եթե մենք չհանդիսանայինք Արցախի անվտանգության երաշխավորը, եթե չկռվեինք Արցախի համար, այդ դեպքում կփրկեիք 35 հազար գումարած մոտ 5000 զոհված, այդ դեպքում ինչո՞ւ պատերազմեցիր։

Այսօր ասում են, թե մենք կռվող չունեինք, այն դեպքում, երբ ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում մոբիլիզացիա չհայտարարվեց, ու պատերազմը վարվում էր կամավորության սկզբունքով կանոնավոր բանակին աջակցելով։ Եթե մենք ունենք կանոնավոր բանակ, ապա չպետք է շտապեինք դիմել կամավորներին, եթե դիմել ենք, ուրեմն դա պետք է լիներ այսպես ասած՝ «կամավոր-պարտադիր» սկզբունքով, երբ պատերազմի մեր վետերանները տեսան, որ սա ավտոմատի կռիվ չէր, ու շատ դեպքերում խուճապահար եղան։

Այն, որ սա ավտոմատի կռիվ չէր, մեր կամավորները պիտի իմանային մինչև Արցախ մեկնելը, ու երբ արդեն Փաշինյանը հասկանում էր,  որ տանուլ է տալիս պատերազմը, ուզում է, որ զոհվեն նրանք, ովքեր իրենց կամքով են մեկնել, որ պետք եղած ժամանակ ասի՝  թող չգնային, իրենց կամքով չե՞ն գնացել, իշխանություններից ի՞նչ են ուզում։

Այսինքն, կանոնավոր բանակը հիմնականում մեր 18-20 տարեկան երեխաներն էին, որ կյանք չտեսած ու ռազմարվեստին մի կարգին չտիրապետող, մտան այսպիսի ահավոր պատերազմի մեջ, մեկ էլ հիմնականում կամավորները, որոնց տեսած պատերազմը էականորեն տարբերվում էր այս պատերազմից։ Ո՞վ էր ասում․ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ», իսկ հիմա պաշտպանության նախարարին, երբ հիշեցնում են դա, ասում է, թե՝ մենք հո չգիտեի՞նք, որ Թուրքիայի հետ էլ ենք կռվելու կամ էլ ահաբեկիչների։ Իսկ ո՞վ պետք է դա իմանար։ Ինչի Թուրքիայի թշնամական վերաբերմունքը մեր հանդեպ նորությո՞ւն էր, աշխարհի տարբեր վայրերում Թուրքիայի ագրեսիան, ու վարձկան-ահաբեկիչներին օգտագործելով մարտեր վարելը նորությո՞ւն էր։

 Իշխանության գալուց հետո Փաշինյանը զօրուգիշեր հայտարարում էր, թե Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ իր նախորդները բանակցել են միայն տարածքներ հաձնելու շուրջ, ինչն իր համար մերժելի է։ Մեկ այլ դեպքում դատափետում էր իր նախորդին այն բանի համար, որ ասել էր, թե այդ մի քանի հարյուր հեկտարը հետ բերելու համար չցանկացավ մեր զինվորներին զոհել, իսկ Փաշինյանը դա բացատրեց նրանով, որ ինչպե՞ս կարելի է մայր հողը թողնել թշնամուն, ինչ է թե հետ բերելու համար զինվոր կզոհվի։ Իսկ հիմա Փաշինյանը կարևորեց հողը ու գնաց հազարավոր կյանքերի զոհաբերության, հետո հասկացավ, որ հողը հետ բերել չի կարող, արդեն խոսեց, որ կարևոր է մեր զինվորների կյանքը։ Իսկ երբ հողն էլ բազմապատիկ չափով կորցրեցինք, զինվորներին էլ, պարզվեց, որ կարևորը վարչապետի աթոռն է։

Ուստի, ինչպես այս պատերազմի ժամանակ, որ պահին կանգ առներ Փաշինյանը, մենք ավելի քիչ կորուստով դուրս կգայինք վիճակից, ճիշտ այդպես էլ, որ պահին հրաժարական տա Փաշինյանը, ավելի քիչ կորսուտներով մեր երկիրը կպրծնի այս արհավիրքից, քանի որ նրա պաշտոնավարման ամեն օրը մեր երկիրը հետևողականորեն գլորում է անդունդ։

Վռամ Սուքիասյան

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia