Վարչապետի պաշտոն զբաղեցնող անձն այլևս սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության և Հայաստանի հասարակության համար.«Բարգավաճ Հայաստան»
POLITICSՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին,
ՀՀ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանին,
ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին,
ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին,
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին.
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմում է ձեզ իրականացնելու օրենքով սահմանված քայլեր և գործողություններ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հետևյալ գրառման առնչությամբ: Հիշեցնենք, որր վերջինս նախօրեին գրել էր.
«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ պշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։
Հպարտ եմ ձեզանով»։
Սույն գրառումն իր մեջ առերևույթ պարունակում է ՀՀ Քրեական օրենսգրքի 222 և 226.2. հոդվածներով քրեական գործ հարուցելու բոլոր հիմքերը:
Վարչապետի պաշտոն զբաղեցնող անձն այլևս սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության և Հայաստանի հասարակության համար: Այդ պաշտոնին նրա մնալու յուրաքանչյուր օրը վտանգում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը: Հորդորում ենք ժամ առաջ ձեռնարկել իրավական քայլեր՝ օրենքի ուժով Նիկոլ Փաշինյանին մեկուսացնելու և երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար:
«Բարգավաճ Հայաստան» Խմբակցություն
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



