Նիկոլը խաղաղ հեռանալու հնարավորություն է խնդրում իր համար. Հրանտ Մելիք-Շահնազարյան
BLOGՀրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նիկոլ Փաշինյանը հորդորում է հանրությանը, որ իրեն «արած որեւէ հայտարարություն, որեւէ ժեստ, որեւէ հրավեր» բռնության կամ բռնության հրահրման համատեքստում չընկալենք։ «Եթե մեր որեւէ ասածից նման տպավորություն կստանաք, դա սխալ տպավորություն է», - գրում է Նիկոլ Փաշինյանը։
Մոտ երկու ամիս առաջ էլ այդ նույն Նիկոլը, խոսելով նոր սկիզբ առած պատերազմի հնարավոր արդյունքի մասին, հայտարարում էր, որ եթե նույնիսկ բոլորին թվա, թե պարտվել ենք, «մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի»։
Եվ հիմա, ըստ այդ տրամաբանության, Արցախում մենք չենք պարտվել (թքած կապիտուլյացիայի թղթի վրա) ու գիշերն էլ Նիկոլը ոչ մի քաղաքացիական պատերազմ չէր հրահրում։ Ուղղակի մի հարց է մնում հստակեցնել՝ ի՞նքն է գիժ, թե՞ մեզ է գժի տեղ դրել։
Բայց նրա այս վերջին գրառման մեջ մի կարևոր հանգամանք կա։ Ըստ իս, Նիկոլը խաղաղ հեռանալու հնարավորություն է խնդրում իր համար։ Ճիշտ է, այս հարցում էլ է նա էժան մանիպուլացիաների գնում, որովհետև բռնության կոչեր ընդդիմադիր դաշտում չկան, բայցևայնպես վստահ եմ, որ Փաշինյանին նման ոչ մի բան չի սպառնում։ Նա պատասխան է տալու միայն օրենքի և իր խղճի առջև։ Չէ, միայն օրենքի։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



