Դադիվանքի մոտ կտեղադրվի ռուս խաղաղապահների դիտակետ, որը կհսկի տաճարը. Kostnews
SOCIETYKostnews տելեգրամի ալիքն Արցախից ռուս խաղաղապահների լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել. «Ռուս խաղաղապահները՝ Դադիվանքի մոտ: Այստեղ տեղադրվելու է դիտակետ, որը կհսկի տաճարը»:
Նշենք, որ ավելի վաղ Քարվաճառի շրջանի հոգեւոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը հայտնել էր, որ Դադիվանքից խաչքարերը դուրս են բերվում։ Վանական համալիրի հոգևոր ժառանգությունը տեղափոխվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, քանի որ «հարցերը չեն լուծվել»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Տեր Հովհաննեսին հաղորդել էր․ «Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս»:

1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



