Նիդերլանդների դպրոցական դասագրքի քարտեզում Թուրքիայի տարածքի մի մասը ներկայացված է որպես ՀՀ տարածք. թուրք պատգամավոր
INTERNATIONAL NEWSԹուրք պատգամավոր Թունահան Քուզուն ահազանգում է,որ Նիդերլանդների դպրոցական դասագրքերում պատկերված քարտեզում Թուրքիայի տարածքները ամբողջությամբ պատկերված չեն: «Ձեր երազում միայն կտեսնեք նման քարտեզ: Նայեք ու տեսեք, թե ինչ չափերի է հասել Նիդերլանդներում Թուրքիայի ու թուրքի նկատմամբ թշնամությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Քուզուն:
Թուրք պատգամավորը համացանցում կիսվել է նաև գրքի մեջ տեղ գտած քարտեզով ու ուշադրություն հրավիրել, որ Թուրքիան ամբողջությամբ չկա քարտեզում, տարածքի մի մասը որպես Հայաստան ու Քուրդիստան է ներկայացված:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



