«Բերձոր քաղաքը մնում է հայկական, իսկ Քարվաճառի ճանապարհը նոյեմբերի 15-ին չի փակվի»․ Դավիթ Բաբայան (տեսանյութ)
VIDEO«Քարվաճառ -Վարդենիս ավտոճանապարհը դեռ բաց կմնա. նոյեմբերի 15-ին չի փակվի, ինչպես ենթադրվում էր՝ ելնելով Պուտին-Ալիև-Փաշինյան համատեղ համաձայնությունից»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
Նա հայտնել է նաև, որ Բերձոր քաղաքը մնալու է Արցախի կազմում․ «Քարվաճառի ճանապարհը դեռևս ամսի 15-ին չի փակվելու և կաշխատի դեռևս որոշ ժամանակ։ Իսկ Բերձոր քաղաքը մնում է հայկական, Բերձորով կապը պահպանվելու է մայր Հայաստանի հետ։ Եվ ռուսական կողմը նաև նոր ճանապարհ է կառուցելու երեք տարվա ընթացքում՝ շրջանցելով Շուշին, որպեսզի Բերձոր-Ստեփանակերտ ուղիղ կապ լինի»,- ասել է Բաբայանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



