Yerevan, 30.September.2026,
00
:
00
BREAKING


Պետք է ճշմարտության աչքերի մեջ նայենք, վերլուծենք, թե ինչու ենք այստեղ հասել. Արմեն Սարգսյան

VIDEO

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մշակույթի և մարզական ոլորտի, ինչպես նաև՝ հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների հետ:


Հանդիպմանը երկուստեք կարևորվել են երկրի կայունությունն ու հանդուրժողականության մթնոլորտը, առանց որոնց հնարավոր չէ լուծել ծառացած խնդիրներն ու դուրս գալ ստեղծված իրավիճակից:

«Դժվարին պահ է բոլորիս համար,
-ասել է նախագահը: -Պետք է ճշմարտության աչքերի մեջ նայենք, վերլուծենք, թե ինչու ենք այստեղ հասել, որպեսզի կարողանանք ապրել այսօր, կարողանանք ապրել վաղը: Ես կարծում եմ՝ ցանկացած հայ իր մեջ մի փոթորիկ ապրեց, և այդ փոթորիկը շատերի մեջ դեռևս շարունակվում է: Եվ դա հասկանալի է: Կարևոր չէ, թե այդ մարդը որտեղ է ապրում՝ Արցախո՞ւմ, Հայաստանո՞ւմ, թե՞ Սոչիում, Մոսկվայո՞ւմ, Փարիզո՞ւմ, թե՞՝ Լոս Անջելեսում: Բոլորս հայ ենք և բոլորս էլ մեր հոգևոր, մտավոր և ազգային պորտալարով կապված ենք Հայրենիքի հետ: Եվ սա, իհարկե, ծանր փոթորիկ է»:

Նախագահը նշել է, որ 1994 թվականից հետո, երբ մենք իրապես հաղթանակ ունեինք, հիմա դժվարությունը կրկնակի է: «Բայց սա չի նշանակում, որ որևէ ձևով այդ զգացումները, որոնք բոլորիս սրտերում և հոգում են, պետք է վերածվեն վանդալիզմի, ծեծի և այդ դառնությունն իրար հանդեպ ուղղելուն,- ասել է նախագահ Սարգսյանը: -Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ մենք որպես հայեր ունենք ամենակարևոր արժեքներից մեկը՝ հայ կյանքը: Եվ մենք չենք կարող շռայլ լինել: Եղեռնի ժամանակ 1,5 միլիոն մարդ կորցրած ազգը չի կարող շռայլ լինել: Յուրաքանչյուր հայի կյանք, անկախ նրանից, թե այդ հայը որ կուսակցության է պատկանում, անկախ նրանից, թե այդ հայը լավն է, վատն է, ագահ է, առատաձեռն է, կին է, տղամարդ է, մեծ է, երեխա է, մեզ համար հսկայական արժեք է: Մենք աղքատ ենք մարդկային ռեսուրսներով: Մեզնից յուրաքանչյուրը պետք է իր կողքին նստած հայի նկատմամբ վարվի ինչպես իր քրոջ և եղբոր հետ: Կառավարության շենքը և այդ շենքում գտնվող կահույքը, շենք, որը կառուցել է Թամանյանը, և կահույքը, որը գնվել է մեր հարկատուների փողերով, ի՞նչ մեղք ունեն: Նույնը վերաբերում է Ազգային ժողովի շենքին: Եթե ասելիք ունենք, կա խոսելու մարդկային ձև՝ հանդուրժելով, լսելով իրար»:

 

Հանրապետության նախագահը նշել է, որ եթե կան խնդիրներ, պահանջներ հասարակության փոքր կամ ստվար մասից, ապա մենք քաղաքակիրթ ժողովրդի նման պետք է բոլոր հարցերը քննարկենք և լուծենք: «Այսօր ունենք խնդիրներ, դժվարություններ, անհամաձայնություններ, և դրանք պետք է լուծել միայն և միայն օրենքի, օրինականության և պետականության սահմաններում,-ասել է երկրի նախագահը: -Որպես նախագահ՝ ես կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին, որ մեր բոլոր քննարկումները պետք է լինեն օրենքի և օրինականության շրջանակում: Մենք ընտանիք ենք, և եթե ընտանիքում դժբախտություն կա, մեկը մյուսին մեղադրելն այս պահի խնդիրը չէ: Վերլուծե՞լ, թե ինչու այդպես եղավ: Իհարկե՛: Այդ վերլուծությունից հետո ճիշտ եզրակացություններ անե՞լ: Իհարկե՛: Եթե կարիք կա, ընտանիքում փոփոխություննե՞ր անել: Իհարկե՛: Բայց միայն քաղաքակիրթ ձևով: Անընդունելի է, եթե նույնիսկ համաձայն չես Ազգային ժողովի նախագահի հետ, վարվել նրա հետ այնպես, ինչպես վարվեցին»:

Միաժամանակ, նախագահը կարևորել է նաև իրավապահների գործունեությունը՝ նշելով. «Որևէ դեպքում որևէ ոստիկան կամ ծառայության աշխատակից առիթ չպետք է տա, որ ինքը կամ ծառայությունը քննադատվի: Ոչ մի դեպքում: Կայունությունն էական է»:

 

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող՝ օրերս ստորագրված եռակողմ հայտարարության մասին հարցին, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Այսօր արդեն ռուսական խաղաղապահները տեղում են: Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ ամեն բան վերջացած է: Եթե ինձ եք հարցնում, իհարկե՝ ո՛չ»: Հանրապետության նախագահն ասել է, որ առաջին քայլերից մեկը պետք է լինի այս ամենը վերադարձնել Մինսկի խմբի գործընթացին: «Սա Մինսկի գործընթաց չէ, սա եռակողմ փաստաթուղթ է, զինադադար է,-ասել է Հայաստանի նախագահը: -Շատ արագ պետք է ամեն բան անել՝ վերադառնալու Մինսկի գործընթացին՝ Ֆրանսիայի, ԱՄՆ և Ռուսաստանի համանախագահներով, որին տրված է մանդատ՝ որոշելու Արցախի վերջնական կարգավիճակը:

 

Այս փաստաթուղթը չի որոշում Արցախի վերջնական կարգավիճակը: Հնարավորինս արագ պետք է վերականգնվի Մինսկի գործընթացը: Համապատասխան հայտարարություններ արդեն արվել են Ֆրանսիայի արտգործնախարարի և նախագահի գրասենյակից: Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել է Լավրովի հետ, ԱՄՆ-ից կան ազդակներ, և այս ամենը խոսում է այն մասին, որ գործընթացը վերադառնա Մինսկի խմբին:

 

Հարցի կարգավորման տեսլականը հետևյալն է՝ վերադառնալ Արցախի հարցի կարգավորման բանակցություններին: Բայց սա բավարար չէ: Որպեսզի այդ բանակցությունները հաջողության հասնեն, դրանց հետևում պետք է կանգնած լինեն ուժեղ և հզոր Արցախն ու Հայաստանը և հայ ժողովուրդը»:

Նախագահի խոսքով՝ ուժեղ դառնալու համար ռազմական առումով ճանապարհը ժամանակակից բանակ ունենալն է: «Ապագա պատերազմները լինելու են շատ ավելի բարդ և կոմպլեքս, էլեկտրոնային, ժամանակակից տեխնոլոգիաներով, զինվորները կրթված պետք է լինեն այդ տեխնոլոգիաները կիրառելու համար: Հետևաբար, մեր առջև խնդիր է դրվում կարճ՝ մի քանի տարվա ընթացքում Հայաստանը դարձնել ժամանակակից տեխնոլոգիաների երկիր,-ասել է նախագահը: -Դա նշանակում է, որ մեր կրթական համակարգից մինչև արդյունաբերություն ամեն ինչ պետք է ուղղված լինի ապագային: Մենք չենք կարող հետ մնալ: Ամեն անգամ հետ մնալուց հետո և՛ տնտեսության մեջ, և՛ ռազմական ոլորտում, և՛ բոլոր ոլորտներում հայտնաբերելու ենք, որ մի սերունդ հետ ենք, հետևաբար, չենք կարողանալու հաղթել: Հաղթանակը միայն ռազմի դաշտում չէ: Ո՞ր երկրներն են առաջատար դառնալու կամ առաջնագծում լինելու: Այն երկրները, որոնք ունենալու են ժամանակակից տեխնոլոգիաներ: Աշխարհն այդ ճանապարհով է գնում: Մենք պետք է այդ ճանապարհի առաջամարտիկները լինենք և՛ տնտեսության իմաստով, և՛ ապագայի: Մեր ճանապարհը հստակ է՝ պետք է ոտքի կանգնենք և կազմակերպվենք: Կազմակերպված ասելով նկատի ունեմ նաև ազգային և պետական կարգապահությունը:

 

Ժամանակը եկել է, որ գնահատական տանք, թե այսօր ինչպիսին են մեր բանակը, մեր տնտեսությունը, մեր գիտությունը, գնահատականներ տալուց հետո ունենանք հստակ տեսլական, ապա՝ դրանից բխող ծրագիր: Տեսլականը հստակ պետք է լինի, թե որտեղ ենք լինելու, օրինակ, 20 տարի հետո: Այս փոքր երկիրն ուրիշ ճանապարհ չունի: Եվ ինչպես ենք անելու, որ Սփյուռքի մեր եղբայրներն ու քույրերը Հայաստանի հետ ավելի կապվեն: Շատ շնորհակալ եմ բոլորին, նաև որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, որ մոտ 200 մլն դոլարի նվիրատվություն է եղել: Սակայն կարծում եմ, որ մենք կարող ենք անել ավելին»: Նախագահն ընդգծել է, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի սփյուռքի մեր հայրենակիցներն իսկապես կապված լինեն հայրենիքի հետ:

 

Ինչ վերաբերում է առաջ շարժվելու բանաձևին, ի պատասխան մասնակիցներից մեկի հարցի, նախագահը մասնավորապես ասել է. «Առաջ գնալու ճանապարհը շատ պարզ է: Սովորենք չստել ինքներս մեզ, ճշմարտության աչքերին նայենք, եթե 10 դրամ ունենք, ասենք՝ 10 դրամ ունենք, այլ ոչ թե ասենք՝ 1000 ունենք: Եթե այսօր տեսնում ենք, որ մեր բանակը ժամանակակից չէ, եկեք ասենք, որ մեր բանակը ժամանակակից չէ, ամեն ինչ պետք է անենք, որ 10 տարի հետո մեր բանակը լինի ցանկացած երկրի բանակից ավելի հզոր: Ոչ միայն մեր բանակն ենք կառուցելու, այլև՝ մեր տնտեսությունը: Մենք պետք է կառուցենք հզոր հայրենիք, և դրա բաղադրիչներից մեկը հետևյալն է՝ իրավունք չունենք իրար խաբել, ներկայացնել ցանկալին որպես իրականություն: Լինենք կարգապահ, հարգալից իրար հանդեպ: Կոչ եմ անում քաղաքական բոլոր ուժերին՝ հետևեք մեր ժողովրդի օրինակին: Ռազմի դաշտում զինվորները նայո՞ւմ են՝ ով որ կուսակցությունից է: Ո՛չ: Ռազմի դաշտում բոլորս մի բանի կողմնակից էինք՝ հայրենիքի, մեր ժողովրդի:

 

Ժամանակն է, որ կարողանանք կառավարել մեր զգացմունքները և օգտագործենք սառը տրամաբանությունը:

Մենք ուրիշ պարտականություն չունենք, բացի երկիրը հզոր դարձնելը, և ուրիշ ճանապարհ չունենք, բացի ժողովրդին համախմբելը: Մենք տարբեր ենք, բայց բոլորս պատկանում ենք նույն ընտանիքին: Ունեցեք տարբեր կարծիք, տարբեր մոտեցում, վաղը ըստ ձեր խղճի և մտքի, գաղափարի ընտրություն կատարեք, բայց երբեք մի մոռացեք, որ նույն ազգի զավակներն եք:

 

Ցանկացած փոփոխություն և զարգացում կարող ենք անել երկրում, եթե պահենք մեզ քաղաքակիրթ, կարգապահ ու իրատես՝ առանց խաբելու:

 

Կոչ եմ անում լինել հանդուրժող, նույնիսկ ամենազգացական, դժվարին պայմաններում կարողանանք ճիշտ գնահատականներ տալ այսօր ու վաղը գնալ առաջ: Անթույլատրելի է, եթե տեսնենք ընդհարումներ: Բոլոր ինստիտուտները կան՝ ձեր ուրախությունն ու դժգոհությունը հայտնելու, քննարկումները կազմակերպելու, լսելու, բանավիճելու:

 

Մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ այն եռանդը, որ ունեցել ենք, պետք է կրկնապատկենք, որովհետև հսկայական դժվարություններ ունենք՝ պատերազմը և դրա հետևանքները, կորոնավիրուսը, տնտեսության ծանր վիճակը, երիտասարդների կորուստ և նրանցից յուրաքանչյուրի ընտանիքին անպայման աջակցություն: Մեզնից յուրաքանչյուրի, բայց, նախևառաջ, պետության պարտականությունն է, որ զոհվածի յուրաքանչյուր ընտանիք ուշադրության կենտրոնում լինի: Զոհվածների ընտանիքները, մեր վիրավոր տղաները պետք է լինեն պետության անմիջական ուշադրության կենտրոնում»: Նախագահը շնորհակալություն է հայտնել նաև բուժաշխատողներին՝ նշելով, որ այս օրերին մեր բժշկական համակարգը իսկապես հերոսական աշխատանք է կատարում:

 

Նախագահ Արմեն Սարգսյանը խաղաղություն է մաղթել ժողովրդին և բոլոր ընտանիքներին: «Մենք մեծաթիվ վերքեր ունենք, որ պետք է դարմանենք»-ասել է նա:

 

 

 

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank