Նիդերլանդների խորհդարանը պահանջում է հետաքննել Արցախում պատերազմական հանցագործությունների դեպքերը
INTERNATIONAL NEWSՆիդերլանդների Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, ըստ որի, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում նախորդ երկու շաբաթներին պատերազմական հանցագործությունների մասին տեղեկությունները, կոչ է անում երկրի կառավարությանը ՄԱԿ-ի կամ ԵՄ միջոցով հետաքննել, թե ով է կիրառել կլաստերային զինատեսակներ, օտարերկրացի կռվողներ և ֆոսֆոր:
Խորհրդարանը կառավարությունից պահանջում է երկու շաբաթվա ընթացքում, հետաքննության հիման վրա, տեղեկացնել խորհրդարանին, թե ով է խախտել պատերազմական օրենքները, և խախտողներն ինչպես պետք է պատասխանատվություն կրեն դրա համար: Խորհդարանը կառավարությանը խնդրում է դիմել Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը՝ հետաքննողներ ուղարկելու և պարզելու արդյոք արգելված քիմիական զենք կիրառվել է պատերազմի ժամանակ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



