«Հրապարակ». Հերմինե Նաղդալյանը կրկին տհաճ իրավիճակում է հայտնվել
POLITICS«ԵԽԽՎ պատվիրակության նախնական զեկույցի պատճառով հայաստանյան պատվիրակությունը և հատկապես ՀՀԿ-ական ղեկավար Հերմինե Նաղդալյանը կրկին տհաճ իրավիճակում են հայտնվել։ Վերջինիս իր կուսակից ղեկավար այրերը նախատել են, որ նրան ոչ միայն չի հաջողվում կանխել ԵԽԽՎ-ի ադրբեջանամետ որոշումները, այլև, առհասարակ, «լեզու գտնել» եվրոպացի գործընկերների հետ։ Խորհրդարանի նրա գործընկերները երեկ կուլիսներում խոսում էին, որ տիկին Նաղդալյանը հավուր պատշաճի փաստեր ու ինֆորմացիա չի տրամադրել խորհրդարան այցելած եվրոպացի գործընկերներին, ինչն էլ, ըստ նրանց, պատճառ է դարձել նման խիստ զեկույցի։ Հիշեցնենք, որ ԵԽԽՎ դիտորդները հանրաքվեն համարել էին «քաղաքական շահագրգռություններով ուղղորդված»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



