Քելբաջարից Հայաստան են բերում Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի շիրմաքարը. Սիմոն Գաֆալյան
SOCIETYԵղնիկներից զինծառայողների խումբ է իջնում, որպեսզի Քելբաջարից ազատամարտիկ, Արցախի հերոս Պետրոս Ղևոնդանի նահատակության վայրում գտնվող շիրմաքարը տեղափոխի Հայաստան, սրանից ավելի ամոթ բա՞ն: Այս մասին այսօր` նոյեմբերի 12-ին հրավիրված հանրահավաքին ասաց երկար տարիներ Հայաստանում բնակվող լիբանանահայ ազատամարտիկ Սիմոն Գաֆալյանը:
«Ընկերներ, քույրեր, եղբայրներ, ֆեյսբուքից դուրս եկեք, կատարվածը այնքան ծանր հարց է, այնքան լուրջ պատմական վտանգավոր հարց է, որ փոխել շատ վտանգավոր է: Մեր երեխաներին ի՞նչ ենք թողնելու, նոր Հայաստանը, որտեղ Շուշիում մուղամ են անում: Մի հարց էլ Նիկոլ Փաշինյանին, ո՞վ քեզ իրավունք տվեց առանց ժողովրդի կարծիքը հարցնելու հող հանձնես, դու ի՞նչ իրավունք ունես իմ հողը հանձնես»,-ասաց նա:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



