Քաջ Նազարի բախտով եկել է ու վաճառում է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը, ես դա համարում եմ հանցագործություն. ակցիայի մասնակից
SOCIETYՎարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներն ու քաղաքական ուժերի ակցիան շարունակվում է Ազգային Ժողովի դիմաց:
Ակցիայի մասնակիցը նշեց, որ փաստաթուղթը չի ընդունում և կոչ արեց, որ բոլորը միանան հանրահավաքին, որպեսզի կարողանան պայմանագիրը չեղարկել:
«Որպես Հայաստանի քաղաքացի՝ կոչ եմ անում բոլոր Հայաստանում գրանցված ՀՀ քաղաքացիներին, ոտքի ելեք, խայտառակ պայմանագիրը պետք է չճանաչել: Ես դիմում եմ հասարակական կազմակերպության բոլոր նախագահներին և անդամներին, եկեք կանգնեք մի մարդու պես, չպետք է ընդունել այդ խայտառակ պայմանագիրը՝ կնքված մեկ մարդու ձեռքով, որի անունն է դավաճան»:
Ակցիայի մասնակցի խոսքով՝ վարչապետը ուներ բավական մեծ ժամանակ սեպտեմբերի 27-ից մինչև ամսի 9-ը և պետք է որոշում կայացվեր՝ խորհրդակցելով ժողովրդի հետ:
«Քաջ Նազարի բախտով եկել է ու վաճառում է ոչ միայն Արցախը, նաև Հայաստանը և դա ես համարում եմ հանցագործություն: Եթե պարոն Փաշինյան, ձեր Ազգային ժողովի անդամը ծեծի է ենթարկվել, Դուք պատժում եք, բայց մի մոռացեք այն տղաներին, ում կողքին զոհվել են իրենց ընկերները, նրանք չեն լռելու: Դուրս եկեք, պատասխան տվեք, «Իմ քայլ»-ի պատգամավորներ, դուք պարտավոր եք գալ այստեղ և ձեր խայտառակ պայմանագրի վերջը տվեք, անպատիժ չեն մնալու, պետք է պատժվեն ժողովրդի կողմից»:
Ակցիայի մեկ այլ մասնակից նշեց, որ վարչապետի հրաժարականով կարող է չեղարկվել ստորագրված համաձայնագիրը.
«Փաշինյանը հրաժարականը շատ բան կարող է տալ, կձևավորվի ժամանակավոր Կառավարություն, որը կհայտարարի ոչ վավերական համաձայնագիրը և Փաշինյանի ստորագրությունը, կչեղարկվի և կներգրավվեն Ամերիկայի, Ֆրանսիայի նախագահներին և հաշվի կառնվի հայ ժողովդրի ապրելու իրավունքը, որը համաձայնագրում հաշվի առնված չէ: Նիկել Փաշինյանը հանցագործություն է արել և պետք է պատասխան տա»:



