Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի գերեզմանատանը պայթյուն է տեղի ունեցել
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի գերազմանատանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 4 մարդ է տուժել:Հայտնի է , որ գերեզմանատունը մուսուլմանական չէ: Այս մասին հադորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով հույն պաշտոնյային: Տուժածների մեջ Հունաստանի քաղաքացիներ կան:
Ինչպես նշում է Agence France-Presse , պայթյունը տեղի է ունեցել 1918թվականին «Կոմպիենի» հաշտության հաստատմանը նվիրված միջոցառման ժամանակ: Միջոցառմանը ներկա են եղել մի շարք երկրների հյուպատոսարանների ներկայացուցիչներ:
«Առաջին աշխարհամարտի ավարտին նվիրված ամենամյա միջոցառումը, որն անցկացվում է Ջիդդայում գտնվող ոչ մուսուլմանական գերեզմանատանը, մի շարք գլխավոր հյուպատոսների մասնակցությամբ, այդ թվում Ֆրանսիայի, այսօր առավոտյան դարձել է պայթյունի նշանակետը, ինչի հետևանքով մի քանի մարդ վնասվածքներ է ստացել»,- Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը մեջբերել է AFP -ն:



