Սա՞ էր ձեր պլանը, ուրեմն հետ քաշեիք զորքը, թողեիք՝ ես էլ կարողանայի գրկեի բալիս. զոհված Մխիթար Գալեյանի մայրը
BLOGԱստղ Գալեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Ներկայիս և նախկին իշխանավորներ,գիտեք ինչքան դժվար է քնել,այն էլ երեխայիդ նկարը գրկած,հույսով,որ գոնե այդ գիշեր նա երազիդ կգա։Դուք գիտե՞ք ինչ է նշանակում ընտանիք քարուքանդ լինել,քանդվեց էն ամենը ինչ 21 տարի փափագել էի։Իմ տան հենարանը կորցրեցի։Եվ ո՞վ ո՞վ է պատասխանը տալու իմ բալիս թափված արյան համար,իմ բալիս չապրած կյանքի համար,իմ ճերմակած մազերիս համար,իմ ամեն արցունքի համար։Սա էր ձեր պլանը,ուրեմն թող նախապես հետ քաշեիք զորքը,թողեիք,որ ես էլ մնացած մայրերի պես կարողանայի գրկեի իմ բալիս,ամուսնացնեի բալիս...Օծանելիք ու ժամացույց են գողացել,բայց ինձանից իմ Լույսը գողացաք
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



