«Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է». Ֆրանսիայի ԱԳ նախարար
INTERNATIONAL NEWSՖրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Թուրքիան Եվրոպայի հետ առճակատմամբ և Միջերկրական ծովում իր գործողություններով «վտանգավոր պարույր» է հյուսում և հավելել է, թուրքական կողմի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն «արդեն սեղանին է», գրում է ekathimerini.com կայքը:
«Բրյուսելում դեկտեմբերին հանդիպում է տեղի ունենալու: 27 անդամ պետությունները որոշել են, որ եթե Թուրքիան չփոխի իր դիրքորոշումը, նրա դեմ կձեռնարկվեն գործողություններ՝ այդ թվում հնարավոր պատժամիջոցներ. բոլոր տարբերակներն այժմ սեղանին են»,- նշել է ԱԳ ղեկավարը և Անկարայի վարքագիծը «կռվարար ու անտանելի» որակել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



