Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի 4 խմբակցությունների հայտարարությունը

BLOG
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի հայ ժողովուրդ,
2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի կողմից ձեռնարկված հերթական լայնամասշտաբ պատերազմը, որ ծավալվել է Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների հետ կապված այլ պետությունների և շրջանակների բացահայտ ու ակտիվ մասնակցությամբ՝ վերջին մի քանի օրերին ձեռք է բերել դրամատիկ զարգացումների ընթացք: Արցախի և Ադրբեջանի միջև սահմանի ողջ երկայնքով, 45 օր շարունակ ընթանում են ծանր մարտեր:
Ցավոք, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության գործող քաղաքական իշխանությունները, որ հիմնական պատասխանատուն և երաշխավորն են մեր ժողովրդի անվտանգության և պաշտպանվածության, ճգնաժամային իրավիճակում ունակ չեղան համախմբելու համազգային ներուժը և չկարողացան լիարժեք օգտագործել քաղաքական ու դիվանագիտական այն հնարավորությունները, որոնք կարող էին նվազեցնել, կամ կանխել վերահաս աղետը: Երեկ գիշերը մամուլում հրապարակված եռակողմ հայտարարության դրույթները լրջորեն վտանգում են Արցախի Հանրապետության պետական անկախության և տարածքային ամբողջականության սկզբունքները:
Ելնելով ներկայիս օրհասական վիճակի թելադրանքից՝ առաջարկում և պահանջում ենք.
- Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունից, մեր ժողովրդի համար ճակատագրական այս օրերին, սեփական իշխանությունը պահելու նպատակով և սխալները ուրիշի վրա բարդելու փոխարեն, անհապաղ դադարեցնել ժողովրդի միասնականությունը խաթարող ցանկացած գործողություն, զերծ մնալ երկրում ներքին թշնամու փնտրտուքներից:
- Արցախի Հանրապետության նախագահի հրաժարականը, որին պետք է հետևի ճգնաժամային կառավարման արդյունավետ և համարժեք մարմինների ստեղծումը. դրանք պետք է ունենան համապատասխան իրավասություններ համախմբելու համազգային ներուժը և ընդունելու ստեղծված իրավիճակից արժանապատվորեն դուրս գալու որոշումներ:
Մեր աջակցություն ենք հայտնում ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով հանդես եկած Հայաստանի Հանրապետության 17 քաղաքական ուժերին՝ համարելով, որ այդ գործընթացը կարող է նոր հնարավորությունների սկիզբ դառնալ:
Սիրելի քույրեր և եղբայրներ
Խոնարհվելով այս օրերին հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար զոհվածների հիշատակի առջև և կիսելով նրանց հարազատների խորը վիշտը, շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր վիրավորներին, բարձր գնահատելով պատերազմական իրավիճակում Հայոց բանակի, կամավորականների և աշխարհազորայինների անձնուրաց նվիրումը հայրենիքի պաշտպանության գործին՝ կոչ ենք անում հայկական երկու հանրապետությունների բոլոր քաղաքացիներին և աշխարհասփյուռ հայությանը չհուսահատվել և հայրենիքի պաշտպանության գործը դարձնել օրվա գլխավոր հրամայականը:
ք. Ստեփանակերտ
10 նոյեմբերի 2020թ.
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի՝
<Արցախի ժողովրդավարական կուսակցութուն> խմբակցություն
<Հայ հեղափոխական դաշնակցություն> խմբակցություն
<Արցախի Արդարություն կուսակցություն> խմբակցություն,
< Միասնական Հայրենիք> խմբակցություն,
 

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder