Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Խաղաղարար ուժերը կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի սահմանների և շփման գծի երկայնքով. Դավիթ Տոնոյան

SOCIETY

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փաստում է, որ Արցախի Հանրապետությունում իրավիճակն այս պահին բավականին հանգիստ է, վերահսկելի, մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Դավիթ Տոնոյանն ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Շատ արագ տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղարար ուժերը: Տեղակայումը իրականացվում է Հայաստանից՝ Գորիսով, Լաչինով դեպի Ստեփանակերտ, որից հետո արդեն խաղաղարար ուժերը կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի սահմանների և շփման գծի երկայնքով»,- ասաց Տոնոյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե շատերը ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության տակ ստորագրելը համարեցին որպես դավաճանություն, պարտություն՝ Տոնոյանն ասաց.

«Ես, իհարկե, վիրավորական եմ դիտարկում այդպիսի պիտակավորումները, որովհետև զինված ուժերը՝ պաշպանության նախարարությունը իր ամբողջ զինվորական և քաղաքացիական համակարգով, զորահավաքային ռեսուրսը, կառավարությունը, սփյուռքը արել է առավելագույնը, որպեսզի կարողանանք հաջողության հասնել: Աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ մենք սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման առումով եղել ենք տոտալ շրջափակման մեջ: Այն, ինչ կատարվել է թիկունքային ապահովման և մարտական և սպառազինության տեխնիկայի ապահովման, ռազմական գործողությունների տեսանկյունից  կարելի է հերոսամարտ անվանել, արվել է անհնարինը: Զինված ուժերը՝ սկսած ժամկետային զինծառայողներից, մեր հերոս երիտասարդներից, մինչև գեներալներ, մոբիլիզացիոն ռեսուրսը կատարել են առավելագույն հնարավորը: Մենք դիմակայել ենք շատ մեծ ուժի, Ադրբեջանի զինված ուժերին՝ գերսպառազինված: Եվ եթե ինձ կարող են հարցնել՝ ինչո՞ւ դուք սպառազինված չեք եղել, սպառազինված ենք եղել, բայց քանակական առումով և ռեսուրսների առումով, ես կարծում եմ, Հայաստանի և Ադրբեջանի հնարավորություններն անհամեմատելի են: Բացահայտ աջակցություն է եղել Թուրքիայի կողմից ինչպես մարդկային ռեսուրսի, այնպես էլ սպառազինության տեսանկյունից և հրամանատարական կազմի, փորձագետների, հրահանգիչների, կառավարիչների, մեծաքանակ վարձկան-ահաբեկիչների առումով: Դա բավականին մեծ ուժ է եղել, որին դիմակայել է մեր բանակը, մեր պաշտպանական բանակը և պատվով է դուրս եղել»:

Հարցին՝ կարող է վստահեցնել, որ արվել է առավելագույնը, Տոնոյանը պատասխանել է. «Վստահեցնում եմ, որ արվել է առավելագույնը: Մենք ունեցել ենք մեծ խնդիր հակառակորդի օդային գերակայության տեսանկյունից, որը ժամանակ առ ժամանակ հաջողվել է չեզոքացնել, բայց 5-րդ սերնդի միջոցները, որոնք Ադրբեջանն օգտագործել է Թուրքիայի աջակցությամբ, որոշ պարագաներում անհնարին է դարձրել մեր արձագանքը: Թուրքիայի ներկայությունը բացահայտ է եղել: Սպառազինությունը, որը տրամադրվել է շատ կարճ ժամանակահատվածում՝ հուլիս-օգոստոս ամիսներին, օգտագործվել է մեր դեմ սեպտեմբերի 27-ից սկսած»:

Անդրադառնալով պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունը ստորագրելուն՝ Տոնոյանն ընդգծեց, որ զինված ուժերը, պաշտպանության նախարարությունը, գլխավոր շտաբը պարբերաբար երկրի ղեկավարին ներկայացրել է օպերատիվ իրավիճակը, և իրադրության շատ լուրջ վերլուծության արդյունքում է կայացվել այս որոշումը:

Դիտարկմանը, թե պատերազմի ընթացքում  Շուշիի վերաբերյալ հակասական գնահատականներ են եղել՝ Տոնոյանն ասաց, որ Շուշիի շուրջ իրականացվող գործողությունները եղել են շատ դինամիկ: «Օրինակ, կարող եմ ասել, որ մեր մամուլի խոսնակը կամ մեր ներկայացուցիչը ելույթ ունենալուց նկարագրում էր մի իրավիճակ, իսկ այդ ժամանակահատվածում փոփոխություններ էին լինում: Ինտենսիվ նախ իրականացվում էր հրթիռահրետակոծություն, օգտագործվում էին հատուկ ուժեր, վարձկաններ, քաղաքը պաշարված էր,  շրջափակված էր, բայց հերոսամարտը շարունակվում էր, մարտական գործողությունները հաջողության էին հասնում, որոշ ժամանակահատվածում ունեցել ենք առավելություն և մինչև վերջին օրը Շուշի քաղաքում մեր ուժերը եղել են, բայց դա չի նշանակում, որ նրանք կարող էին ազդեցիկ լինել ամբողջական վերահսկողությունը Շուշիի նկատմամբ վերականգնելու առումով»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը:

Եթե իրերի դրությունն այսպիսին էր, ինչու էր ՊՆ-ն ողջ ճշմարտությունը մարդկանց չէր ասում:

Տոնոյանը չհամաձայնեց քննադատությունների հետ, թե պաշտպանության նախարարությունը ռազմական գործողությունների ընթացքի վերաբերյալ բավարար տեղեկություններ չի տրամադրել հասարակությանը.

«Ես կարծում եմ, որ մենք շատ ազնիվ կերպով ներկայացրել ենք իրավիճակը, ես կարծում եմ, որ հակառակորդի կողմից իրականացվող գործողությունները և մեր պատասխանները, այդ քանակությամբ սպառազինության, ռազմական տեխնիկայի, ԱԹՍ-ների ոչնչացումը նկարագրում էր, թե ինչ ինտենսիվությամբ ռազմական գործողություններ են իրականացվել: Զինված ուժերի ներկայացուցիչները պարբերաբար ներկայացրել են ճիշտ տեղեկություններ, որոշ ժամանակ անհրաժեշտ էր նաև հակառակորդին մոլորության մեջ գցել, տեղեկատվական գործողությունների որոշ սկզբունքներ գոյություն ունեն: Անհրաժեշտ է եղել նաև մեր հասարակությանն ու բանակին ոգևորել: Ես չեմ ընդունում այն մոտեցումը, որ մենք բավարար տեղեկատվություն չենք տրամադրել և հասարակության մոտ թյուրըմբռնում է եղել ռազմական գործողությունների վարման նկատմամբ: Որոշ ուղղություններով ՀՕՊ-ի, մեր օդաչուների, հրետանավորների, հետևակի գործունեությունը պարբերաբար ներկայացվել է: Իրականում հավատացեք ինձ արվել է անհնարինը, և մենք դա անընդհատ ներկայացրել ենք: Մեկ օրվա մեջ 6-7 ԱԹՍ է խոցվել, մենք մեկ օրվա մեջ միլիոն դոլարների վնաս ենք պատճառել հակառակորդին»:

Տոնոյանը շեշտեց, որ հայկական զինված ուժերը այս իրավիճակից դուրս են գալիս ուժեղ, բավականին փորձված, կոփված: «Դուք գիտեք, որ միշտ պատերազմներից հետո զինված ուժերը դուրս են գալիս շատ ավելի ուժեղ, ավելի փորձառու են դառնում: Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը, շարունակելու ենք զինված ուժերում բարեփոխումները, շարունակելու ենք մեր զինված ուժերի սպառազինումը գերժամանակակից միջոցներով, վերանայելու ենք, վերափոխելու ենք մեր զորահավաքային համակարգը, որը իրականում խնդրահարույց էր այսպիսի պատերազմի ժամանակ: Մենք շատ ուժեղ ենք դուրս եկել այս իրավիճակից»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը:

Նրա գնահատմամբ՝ այսօրվա համաձայնագիրն առավելագույնն է, որը կարելի էր ունենալ, Ռուսաստանի Դաշնության խաղաղարարների տեղակայման առումով սա լավագույն տարբերակն էր, որը մշակվել է շատ կարճ ժամանակահատվածում: «Ես խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ այդ փաստաթուղթն ավելի շատ խաղաղարար ուժերի տեղակայմանն է վերաբերվումն: Մենք շնորհակալ ենք Ռուսաստանին, որ այդ աջակցությունը մենք ստացանք»,- ասաց նախարարը:

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder