Մինսկում կայացել է Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն
SOCIETYՄինսկի Սբ Ալեքսանդր Նևսկու եկեղեցու բակում՝ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, դեկտեմբերի 7-ին կայացել է երկրաշարժի 27-րդ տարելիցին նվիրված սգո արարողություն` Բելառուսում Հայաստանի դեսպանության անձնակազմի և հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանն իր ելույթում անդրադարձել է հայ ժողովրդի համար 1988թ.-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին, նշել վերածնվելու ու ապաքինվելու նրա անկոտրում կամքը, ներկայացրել անկախ Հայաստանի անցած ուղին և ներկա իրավիճակը:
Այնուհետև, արարողության մասնակիցները ծաղկեպսակներ են զետեղել հուշաքարին և մեկ րոպե լռությամբ հարգել երկրաշարժի զոհերի հիշատակը: Եկեղեցու սպասավորների կողմից անցկացվել է երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն:



