Հայաստանում քիչ առաջ վայրէջք կատարեցին ռուս խաղաղապահների ևս երեք ինքնաթիռներ
SOCIETYՀայաստանի «Էրեբունի» օդանավակայանում քիչ առաջ վայրէջք կատարեցին «Իլ -76» երեք ինքնաթիռներ՝ ռուս խաղաղապահներով, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Էրեբունի» օդանավակայանում վայրէջք են կատարել Իլ -76 երեք ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ՝ 15-րդ խաղաղապահ բրիգադի զինծառայողներով», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռազմական տրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն ավելի քան 80 զինծառայողներ, զրահամեքենաներ, ավտոմեքենաներ և կապի սարքավորումներ են տեղափոխել Հայաստան: Ավելի վաղ, BTA Il-76 ինքնաթիռը օդանավակայան էր հասցրել ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության սպաներին:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



