Լեռնային Ղարաբաղ են մեկնել ռուս խաղաղապահներ տեղափոխող 13-րդ և 14-րդ ինքնաթիռները
SOCIETYՈւլյանովսկից Լեռնային Ղարաբաղ են մեկնել ռուս խաղաղապահներ տեղափոխող 13-րդ և 14-րդ Իլ-76 ինքնաթիռները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։
«Ռուս խաղաղապահներ տեղափոխող տասներեքերորդ և տասնչորսերորդ ԻԼ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներն օդ են բարձրացել «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից: Օդանավում խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմն է, նյութական միջոցները և զրահափոխադրիչները»,- նշվում է հաղորդագրությունում:
ՌԴ ՊՆ-ում շեշտել են, որ ընդհանուր առմամբ խաղաղապահ առաքելության իրականացման համար Լեռնային Ղարաբաղ է մեկնելու 1960 զինծառայող, ինչպես նաև 90 զրահափոխադրիչ ու 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



