Yerevan, 13.May.2026,
00
:
00
BREAKING


Առուվաճառքի գործարքներն ավելացել են, բնակարանների գները՝ ևս. անշարժ գույքի շուկան՝ 2020թ. երրորդ եռամսյակում․«Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է

2020 թվականի երրորդ եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի շուկայում կատարված գործարքների ընդհանուր թիվը գերազանցել է թե՛ նախորդ տարվա, թե՛ 2018 և թե՛ 2017 թվականների ցուցանիշներին: 2020 թ. երրորդ եռամսյակում, ըստ կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալների, ընդհանուր առմամբ, կատարվել է 50 978 գործարք, որը 3826-ով ավելի է 2019 թ. երրորդ եռամսյակի գործարքների թվից: Այսինքն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործարքների թվի 8,1 տոկոս աճ կա:

Միայն Երևանում գործարքների ընդհանուր քանակը 2020 թ. երրորդ եռամսյակին 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4,2 տոկոսով: Առանձին դիտարկելով ընդհանուր գործարքների տեսակները՝ նկատենք, որ 2020 թ. երրորդ եռամսյակում առավել բարձր՝ 38,3 տոկոս ցուցանիշը բաժին է հասել օտարմանը: Իսկ, օրինակ՝ վարձակալության գործարքները 6 տոկոս են կազմել, ամենացածրը՝ 1,4 տոկոսը, բաժին է հասել գործարքների օրինականացման տեսակին: Միևնույն ժամանակ նկատենք, որ 2020 թ. երրորդ եռամսյակում 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ օտարման գործարքներն աճել են 5,1, առուվաճառքի գործարքները՝ 16,4, փոխանակումը՝ 18,1, վարձակալությունը՝ 9, գրավադրումը՝ 9,2, ժառանգությունը՝ 1,8, օրինականացումը՝ 37,5 տոկոսով:

Այնուամենայնիվ, կան գործարքներ, որոնք 2019 թ. երրորդ եռամսյակի համեմատ 2020 թ. երրորդ եռամսյակում նվազել են: Խոսքը նվիրատվության գործարքների՝ 17,1 և օրինականացման այլ տեսակների՝ 60,2 տոկոսով նվազման մասին է: Ինչ վերաբերում է ՀՀ-ում ընդհանուր գործարքների տոկոսային ու քանակական բաշխվածությանն ըստ գույքի տեսակների, նշենք, որ 2020 թ. երրորդ եռամսյակում ամենաբարձր ցուցանիշը հողերի գործարքներին է բաժին հասել: Հողերի գործարքների տոկոսաչափը 2020 թ. երրորդ եռամսյակում կազմել է 39,8, բնակարաններինը՝ 25,5, բնակելի տներինը՝ 21,3, ավտոտնակներինը՝ 3,4, հասարակական նշանակության շինություններինը՝ 7,9 տոկոս:

Այստեղ ամենացածր՝ 2,2 տոկոսաչափը արտադրական նշանակության շինություններինն է: Եթե համեմատում ենք 2020 թ. երրորդ եռամսյակի գույքի տեսակների գործարքները նախորդ տարվա երրորդ եռամսյակի հետ, ապա այստեղ նվազում է նկատվում միայն բնակարանների դեպքում. 2020 թ. երրորդ եռամսյակում 2019 թ. երրորդ եռամսյակի համեմատ բնակարանների գործարքները նվազել են 1735-ով՝ 11,8 տոկոսով: Ի տարբերություն բնակարանների, անհատական բնակելի տների գործարքների պարագայում 6,8 տոկոս աճ կա. նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում անհատական բնակելի տների 690-ով ավելի գործարք է կատարվել:

Արտադրական նշանակության շինությունների դեպքում էլ գործարքների աճը կազմել է 16, հասարակական նշանակության շինություններինը՝ 10,2, ավտոտնակներինը՝ 3,6, հողերինը՝ 23,7 տոկոսով: Անդրադառնալով օտարման գործարքներին ու գույքի տեսակներին՝ նշենք, որ 2020 թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ գործարքներն ավելացել են 955-ով: Իսկ 2020 թ. երկրորդ եռամսյակի համեմատ 2020 թ. երրորդ եռամսյակում օտարման գործարքներն ավելացել են 88,2 տոկոսով: 2020 թ. երրորդ եռամսյակում ամենաշատը հողերի օտարման գործարք է կատարվել: Հետո բնակարաններն են, ավտոտնակները, բնակելի տներն ու հասարակական նշանակության շինությունները:

Դիտարկելով օտարման գործարքների քանակական բաշխվածությունն ըստ գույքի տեսակի՝ նկատում ենք, որ 2019 թ. երրորդ եռամսյակի համեմատ 2020 թ. երրորդ եռամսյակում բնակարանների օտարման գործարքները նվազել են 1194-ով, իսկ անհատական բնակելի տներինն ավելացել է 186-ով, հողերինը՝ 1860-ով, ավտոտնակներինը՝ 104-ով: Առուվաճառքի գործարքներն իրենց հերթին 2020 թ. երրորդ եռամսյակում 2019 թ.-ի համեմատ աճել են 16,4 տոկոսով: Եթե 2019 թ. գրանցվել էր 13 144, ապա 2020 թ. առուվաճառքի 15 301 գործարք է եղել: Այդուհանդերձ, բնակարանների առուվաճառքը 2020 թ. երրորդ եռամսյակում 2019 թ. երրորդ եռամսյակի համեմատ 13,1 տոկոսով նվազել է:

Միևնույն ժամանակ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքներն ավելացել են 18,6, արտադրական նշանակության շինություններինը՝ 7,8, հասարակական նշանակության շինություններինը՝ 2,4, ավտոտնակներինը՝ 23,5, հողերինը՝ 42,1 տոկոսով: Հավելենք նաև, որ միայն Երևանում 2020 թ.-ին 2019 թ.-ի նշված ժամանակահատվածի համեմատ բնակարանների առուվաճառքի գործարքները նվազել են 8,5, անհատական բնակելի տներինը՝ 4,6, արտադրական նշանակության շինություններինը՝ 22,6, հասարակական նշանակության շինություններինը՝ 4,4 տոկոսով: Իսկ ավտոտնակներինն ավելացել է 4,9-ով, հողերինը՝ 52,8 տոկոսով:

Մարզերում էլ բնակարանների առուվաճառքի 20,7 տոկոս նվազում կա, բայց գույքի մյուս բոլոր տեսակների առուվաճառքի պարագայում նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ աճ է գրանցվել: Մարզերում աճը հատկապես ավտոտնակների դեպքում է, որը նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ կազմել է 68 տոկոս: Վերջում անդրադառնանք բնակարանների գներին, որտեղ ևս փոփոխություններ են նկատվել: Մասնավորապես, Երևանում 2020 թ. երրորդ եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները 1 մետր քառակուսի մակերեսի հաշվարկով 2019 թ. երրորդ եռամսյակի համեմատ աճել են 5 տոկոսով:

Միաժամանակ հավելենք, որ 2020 թ. երրորդ եռամսյակում 2020 թ. երկրորդ եռամսյակի համեմատ գները 3,5 տոկոսով նվազել են: Իսկ մարզերի քաղաքներում 2020 թ. երրորդ եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները 1 մետր քառակուսի մակերեսի հաշվարկով 2019 թ. երրորդ եռամսյակի համեմատ աճել են 1,9 տոկոսով:

 Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU