Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞վ է պայմանավորված չափազանց մեծ հետաքրքրությունը ԱՄՆ նախագահական ընտրությունների նկատմամբ․«Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի ունեցան հերթական նախագահական ընտրությունները։ Եվ հատկանշական է, որ այդ երկրում տեղի ունեցող ընտրական գործընթացը բուռն արձագանք է ստանում ոչ միայն ԱՄՆ-ի ներսում, այլև ողջ աշխարհում։ Խնդիրն այն է, որ աշխարհի թիվ մեկ տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ը շարունակում է պահպանել իր մեծ ազդեցությունը ժամանակակից միջազգային հարաբերությունների կառուցակարգում և կատարում է Արևմուտքի կողմից վարվող արտաքին քաղաքականության լոկոմոտիվի դերակատարությունը։ Ըստ էության, այդ երկրում տեղի ունեցող փոփոխությունները կամ տեղաշարժերն իրենց զգալ են տալիս նաև աշխարհի այլ երկրներում։ Այս հանգամանքով է նաև պայմանավորված հատուկ հետաքրքրությունն ԱՄՆ-ում ընթացող ընտրական գործընթացների նկատմամբ։

Սրան էլ ավելանում է այն հանգամանքը, որ բավական լարված ընտրապայքար տեղի ունեցավ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բայդենի և Հանրապետական կուսակցության թեկնածու Թրամփի միջև։ Պատահական չէ նաև, որ ԱՄՆ-ի սահմաններից դուրս էլ որոշ քաղաքական շրջանակների նախապատվությունը, ելնելով տարբեր հարցերի շուրջ առկա դիրքորոշումներից, դեմոկրատական կամ հանրապետական թեկնածուի օգտին է։ Նոյեմբերի 3-ի նախագահական ընտրությունները մեծ ուշադրության արժանացան նաև հայության շրջանում։ Մեծ հաշվով, ամերիկահայությունը հանդես չեկավ մեկ թեկնածուի օգտին։ Նրանց մի մասը սատարում է Բայդենին, իսկ մյուս մասը Թրամփի կողմնակիցն է։ Եվ այդ տրամադրություններն իրենց ազդեցությունն ունեցան նաև ներհայաստանյան լսարանի վրա։ Սակայն զարմանալի է, որ մեր հանրությունը ծայրահեղ չափազանցված հույսեր ուներ այս կամ այն թեկնածուից մի շարք հարցերի շուրջ։ Շատերը գերագնահատում են մեր տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացների վրա հօգուտ Հայաստանի ԱՄՆ-ի ազդեցության հնարավորությունը։

Ճիշտ է՝ ԱՄՆ-ը և Արևմուտքը, որպես այդպիսին, ունեն որոշակի շահեր մեր տարածաշրջանում, սակայն, ինչպես ցույց են տալիս վերջին տարիների զարգացումները, դրանք բավական փոքր են, իսկ տեղի ունեցող գործընթացների վրա ներազդեցություն ունենալու նրանց հետաքրքրությունն այս առումով՝ քիչ։ Ինչպես միշտ, այս անգամ ևս հայությանը հուզող հիմնական հարցը վերաբերում է Հայոց ցեղասպանության թեմային։ Եվ հայության որոշ մասի մոտ դեռևս հույսեր կան, թե Բայդենը նախագահի պաշտոնում հաստատվելուց հետո կճանաչի Հայոց ցեղասպանությունը և այդ առիթով ի վերջո կարտաբերի «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը։ Սակայն այս տեսանկյունից մենք դառը փորձ ունենք։ Բարաք Օբաման իր ընտրարշավների ժամանակ ամերիկահայությանը խոստացել էր, որ ընտրվելուց հետո ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, մի բան, որ նա այդպես էլ չարեց։ Մյուս կարևոր հարցը, որի հետ կապված հայության ուշադրությունը կենտրոնանում է ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա, վերաբերում է նախագահի թեկնածուների՝ Թուրքիայի նկատմամբ ունեցած դիրքորոշումից։

Ըստ այդմ, տեսակետները բաժանվում են երկու մասի։ Մի մասի կարծիքով՝ Թրամփը կարող է ներազդել Թուրքիայի վրա, որպեսզի այն հրաժարվի իր պանթուրքական և կայսերապաշտական հավակնություններից, իսկ մյուս մասն էլ այն կարծիքին է, թե միայն Բայդենի կոշտ մոտեցման արդյունքում է, որ հնարավոր կլինի զսպել Էրդողանի ախորժակը։ Մի մասի կարծիքով՝ Բայդենը Թուրքիայի բարեկամն է, մյուսների կարծիքով՝ թուրքերին ու Էրդողանին «աչքով աչք չունի տեսնելու»: Մի խոսքով՝ ծայրահեղ բևեռներ: Իհարկե, միամտություն կլինի մեծ հույսեր ունենալ, թե ԱՄՆ-ը էական քայլեր կձեռնարկի Թուրքիայի դեմ, քանի որ այդ երկիրը ԱՄՆ-ի դաշնակիցն է ՆԱՏՕ-ում և այդ ռազմաքաղաքական ալ յանսի շրջանակներում երկրորդ մեծ բանակն ունեցող երկիրը։ Բայց, ընդհանրապես, մեզանում ձևավորված մոտեցումը ԱՄՆ-ի քաղաքականության կամ ընտրությունների հետ կապված շատ անձնավորված է։

Ճիշտ է՝ այդ երկրի նախագահները որոշակի փոփոխություններ մտցնում են Վաշինգտոնի կողմից տարվող քաղաքականության մեջ, բայց ընդհանուր քաղաքական ուղեգիծը մնում է նույնը, որի հիմքում ընկած է այդ երկրի հիմնական շահը։ Իսկ այս հանգամանքը վկայում է այն մասին, որ պետք է ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել և մեծ աշխատանք տանել նաև ԱՄՆ պետական մարմինների հետ՝ անկախ նրանց քաղաքական պատկանելիությունից, որի արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը, որը այսօր շատ ցածր նշաձողի վրա է։ Արդյունքում պետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ երկու երկրների հարաբերությունները կախված չլինեն թեկնածուների նախընտրություններից և առանձնահատկություններից, այլ այն դրսևորվի ԱՄՆ-ի կողմից տարվող պետական քաղաքական ուղեգծի շրջանակներում։

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation