Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը և Գերմանիան շահագրգռված են երկկողմ համագործակցության առավել զարգացմամբ

INTERNATIONAL NEWS

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով Բեռլին այցելած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն դեկտեմբերի 9-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հետ։ Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակ ի ակտիվ քաղաքական երկխոսության կապակցությամբ և ընդգծել, որ երկու երկրներն էլ շահագրգռված են երկկողմ համագործակցության առավել զարգացմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհակալություն հայտնելով Բեռլին այցելելու հրավերի համար՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ վերջին շրջանում տարբեր բնագավառներում հայ-գերմանական համագործակցությունը նոր թափ է ստացել։ Նախարարը վստահություն է հայտնել, որ համատեղ հետևողական ջանքերով երկու երկրների միջև հարաբերությունները հնարավոր է առավել խորացնել և ընդլայնել։ Հայաստանի արտգործնախարարը շ եշտել է, որ Գերմանիան Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերներից է, և շնորհակալություն հայտնել Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերին ԳԴՀ շարունակական աջակցության համար:

Գոհունակությամբ ընդգծվել է, որ առկա է շուրջ չորս տասնյակ պայմանագիր և համաձայնագիր ներառող ամուր իրավապայմանագրային դաշտ, զարգանում է փոխգործակցությունը միջազգային կազմակերպություններում, բարձր մակարդակի վրա են գտնվում միջխորհրդարանական շփումները, ակտիվանում է գիտակրթական և մշակութային համագործակցությունը, ընդլայնվում են գործարար կապերը. Հայաստանում գործում են գերմանական կապիտալով շուրջ 100 ընկերություն:

Զրուցակիցները նշել են, որ Հայաստանն ու Գերմանիան արդյունավետ համագործակցում են խաղաղապահ գործողությունների շրջանակներում, մասնավորապես՝ Աֆղանստանում։

Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունների իրականացմանը, Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին, Միջին Արևելքում իրավիճակին, սիրիական ճգնաժամին, ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ միջազգային հանրության ջանքերին:

Նախարարները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները: Կարևորվել են նախօրեին մեկնարկած Հայաստան-ԵՄ նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունները։ 

Գալիք տարի ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության համատեքստում Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել կազմակերպության օրակարգային հարցերի, Բելգրադի նախարարական խորհրդի նիստի արդյունքների, գերմանական նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ։

Նախարար Նալբանդյանը գերմանացի գործÕ �նկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը:

Հայաստանի ԱԳ նախարարը հրավիրել է Գերմանիայի արտգործնախարարին այցելել Հայաստան։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև մի շարք հրատապ տարածաշրջանային հարցերի շուրջ։

Դեկտեմբերի 9-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Գերմանիա-Հայաստան ֆորումի ներկայացուցիչների հետ՝ Բունդեսթագի պատգամավոր, ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերի գլխավորությամբ։

Հանդիպմանը Ալբերտ Վայլերը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է ֆորումի կողմից կատարվող աշխատանքները և կառույցի ծրագրերը։

Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել ֆորումի գործունեությունն՝ ուղղված հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու ընդլայնմանը։

Մտքերի փոխանակում է ծավալվել հայ-գերմանական հարաբերությունների, Հայաստան-ԵՄ համագործակցության, արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրների, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ։

 

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome