Մոր աղոթքը ջերմացնում է տարածության մեջ, գոտեպնդում եւ փրկում է
SOCIETYՏեր մեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Սուրբ Աստվածամոր համար լսիր իմ՝ անարժան ծառայիս աղոթքը: Տեր, Քո ողորմածության ներքո է ժառանգն իմ, ողորմիր եւ փրկիր հանուն Քո անվան:
Տեր, ներիր Քո առաջ գործած նրա կամա թե ակամա բոլոր մեղքերը:
Տեր, կանգնեցրու նրան Քո պատվիրանների ճշմարիտ ճանապարհին եւ միտքը լուսավորիր Քրիստոսի լույսով՝ հոգու փրկության եւ մարմնի ապաքինման համար:
Տեր, օրհնիր նրա ծառայությունը բանակում. ցամաքում, օդում, ճանապարհին, ամենուր, որտեղ Քո տիրապետությունն է:
Տեր, պահպանիր նրան Ազնիվ ու Կենարար Խաչի զորությամբ Քո Սուրբ տանիքի տակ թռչող գնդակից, նետից, սրից, հրից, մահացու վերքից, ջրհեղեղից ու անիմաստ մահից:
Տեր, պատսպարիր նրան տեսանելի եւ անտես թշնամիներից, բոլոր տեսակի դժբախտություններից, չարություններից, փորձանքներից, դավաճանություններից եւ գերությունից: Տեր, ապաքինիր նրան բոլոր տեսակ հիվանդություններից եւ վերքերից, ամեն տեսակ աղտեղություններից, թեթեւացրու նրա հոգեկան տանջանքները:
Տեր, պարգեւիր նրան Քո Սուրբ Հոգու շնորհները կյանքի երկար տարիների համար, առողջություն եւ բարեխղճություն՝ սիրո եւ բարեպաշտության մեջ, խաղաղության ու միաձայնության մեջ իր ղեկավարության հետ՝ մոտիկ եւ հեռու:
Տեր, բազմապատկիր եւ ամրացրու նրա մտավոր ունակությունները եւ մարմնավոր ուժերը, առողջ եւ բարեհաջող վերադարձրու նրան ծնողական օջախ:
Ամենակարող Տեր, այժմ անարժանիս եւ մեղավորիս շնորհիր ծնողական օրհնություն՝ ժառանգիս համար, քանզի հավերժ է, ամենազոր ու ամենակարող է Արքայությունը Քո:
Ամեն:
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ



