«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվելուց երկու օր անց Առինջի ճանապարհի գինետանը ճաշկերույթի է հրավիրել արտախորհրդարանական 13 քաղաքական ուժերի ղեկավարներին: Ներկա են եղել նրանք, ովքեր գրությամբ դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` առաջարկելով վերանայել ԲՀԿ առաջնորդի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորման մասին որոշումը: Բոլոր կուսակցությունների առաջնորդները, այդ թվում՝ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, ով նախկինում խիստ քննադատության էր ենթարկում Գագիկ Ծառուկյանին, «Ժառանգության» ղեկավար Նարինե Դիլբարյանը, Հրանտ Բագրատյանը։ Քաղաքական ուժերի ղեկավարները հույս են ունեցել, որ ճաշկերույթը կվերածվի քաղաքական մինի-հավաքի, սակայն հանդիպման հենց սկզբում Ծառուկյանը ոմանց սպասումները հօդս է ցնդեցրել՝ ասելով, որ քաղաքական հարցեր այսօր չենք քննարկելու։ Շնորհակալություն է հայտնել իրեն ցուցաբերած աջակցության համար եւ քննարկել է տարբեր առօրեական հարցեր։
Ծառուկյանը ոմանց սպասումները հօդս է ցնդեցրել. «Հրապարակ»
POLITICS«Հրապարակ» թերթը գրում է.
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



