Հոկտեմբերի 17-ից աշխատանքային այցով Արցախ է գործուղվել իմքայլականների 12 հոգանոց պատվիրակություն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։ Ուշագրավ է, որ, համաձայն ԱԺ նախագահի կարգադրության, վերադարձի ժամկետ չի նշվում, եւ դատելով վերջին օրերին ԱԺ-ում ընդունած որոշումներից եւ կարգադրություններից՝ Արարատ Միրզոյանը դեռ չի վերադարձել։ Թե ինչ աշխատանքներ են իրականացնում իշխանականները Ստեփանակերտում, մենք առաջիկայում, հավանաբար, առիթ կունենանք լսելու նրանցից։ Իսկ երեկ համացանցում ակտիվորեն տարածում էին Աննա Հակոբյանի, որդու՝ Աշոտի, Հակոբ Սիմիդյանի եւ Արարատ Միրզոյանի լուսանկարը՝ հավանաբար Արցախի հյուրանոցի համարում արված։ Չնայած մեկնաբանություններ եղան, թե դա հոկտեմբերի առաջին օրերի լուսանկար է, բայց Միրզոյանն Արցախ է մեկնել 17-ին։ Ի դեպ, մենք օրերս գրեցինք, որ խորհրդարանականների ԱՄՆ այցը չեղարկվել է, խորհրդարանից մեզ փոխանցել էին, որ դա պայմանավորված է երկրում հայտարարված ռազմական դրությամբ, մինչդեռ տեղեկացանք, որ «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հոկտեմբերի 28-ից մինչեւ նոյեմբերի 1-ը գործուղման է մեկնել Թբիլիսի՝ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու առաքելությամբ։ Իսկ ԼՀԿ-ական պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Անի Սամսոնյանը հրաժարվել էին այդ գործուղումից։
Իմքայլականներն անժամկետ այցով Ստեփանակերտ են մեկնել. «Հրապարակ»
POLITICS«Հրապարակ» թերթը գրում է.
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



