Մարդը կա՛մ սիրում է, կա՛մ սպասում է սիրո, կա՛մ դրանից ընդմիշտ հրաժարվում է
LIFELife.panorama.am-ը գրում է.
Սըր Ահմեդ Սալման Ռուշդին (19.06.1947 թ.) քաշմիրյան ծագումով բրիտանացի գրող է, Բուկերովյան մրցանակի դափնեկիր, ասպետ-բակալավր, Թագավորական գրական միության անդամ: Քննադատները գրողին դասում են մոգական ռեալիստների շարքին:
- Անցյալը չի արժեզրկվում միայն այն պատճառով, որ արդեն ներկա չէ: Ընդհակառակը, այն ավելի կարևոր է դառնում, քանզի աչքից հավիտյան թաքնված է:
- Օ~ աշխարհի տեսության մանկական անողորմ սրություն: Երեխա ժամանակ մենք բոլորս լուսանկարիչ ենք, ում պետք չէ ֆոտոխցիկ. մենք դրոշմում ենք պատկերը հիշողության մեջ:
- Ցանկացած գաղտնիք փչանում է քո մեջ. եթե ինչ-որ բան թաքցնես և չպատմես, որովայնդ սկսում է ցավել:
- Ինչը չի կարելի բուժել, դրան անհրաժեշտ է դիմանալ:
- Շատ քչերի բախտն է երկու օր շարունակ բերում:
- Լավատեսությունը, ինչպես ցանկացած վարակ, այդպես հեշտ չի նահանջում:
- Մղձավանջներից նույնիսկ ամենահամառը հեռանում է, հենց թարմացնում ես դեմքդ, մաքրում ես ատամներդ և ինչ-որ թունդ և տաք բան ես ըմպում:
- Շուրջս լոկ անախորժություններ են, ներսումս` լոկ հրաշքներ:
- Սերը երբեք չի գալիս այն կողմից, որից սպասում ես. այն փափուկ թաթերի վրա կսողոսկի քո հետևից և ուժգին կզարկի գլխիդ` կարծես գետաքարով:
- Մարդը կա՛մ սիրում է, կա՛մ սպասում է սիրո, կա՛մ դրանից ընդմիշտ հրաժարվում է. ահա և ողջ ընտրությունը:
- Երբեմն մարդ պետք է ընտրի, թե իրեն ինչ է անհրաժեշտ տեսնել և ինչ` ոչ:
- Վերջնական արդյունքում մարգարեություններն անօգուտ են: Անհրաժեշտ է ուղղակի ապրել քո կյանքով, կատարել քո ամենօրյա ընտրությունը և շարժվել առաջ, քանի դեռ կարող ես:
- Ապրի՛ր, քանի չես մեռել:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



