«Կատարկյալ անհեթեթություն». Կրեմլը մեկնաբանել է Պուտինի հավանական հրաժարականի մասին բրիտանական աղբյուրի հրապարակումը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նոյեմբերի 6-ին հերքել է բրիտանական The Sun տաբլոիդի հրապարակումը, որըՌԴ ղեկավարի` առողջական խնդիրների պատճառով հրաժարականի մասին հրապարակում էր տարածել: Պեսկովը հավաստիացրել է, որ Պուտինը չունի ո՛չ նման մտադրություն, ոչ էլ որևէ առողջական խնդիր, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ոչ»,- ասել է Պուտինի խոսնակը ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախագահը պատրաստվում է հրաժարական տալ:
«Առողջությունը (Պուտինի) հիասքանչ է»,-ավելացրել է Պեսկովը:
Ընդհանուր առմամբ, խոսելով բրիտանական հոդվածի մասին, Պեսկովն ասել է, որ «առանձնապես մեկնաբանելու բան չկա»:
«Կատարկյալ անհեթեթություն է, նրա մոտ ամեն ինչ լավ է»,-եզրափակել է իր խոսքը Պեսկովը:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



