Yerevan, 27.September.2026,
00
:
00
BREAKING


Երբվանի՞ց է Սորոսը աջակցում Ադրբեջանին․ Yerevan.Today

INTERNATIONAL NEWS

Yerevan.Today լրատվական կայքը գրում է․

«Օրեր առաջ մամուլը գրեց, որ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսն իր ուղիղ աջակցությունն է առաջարկել և ցուցաբերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Մասնավորապես, «ՌոժՆյուզ» լրատվականը հրապարակել է մի հոդված, որտեղ մասնավորապես նշվում է, որ Սորոսը Ալիևին առաջարկել է միջազգային մեդիա աջակցություն և եվրոպական ու միջազգային կառույցներում աջակցություն քվեարկությունների ժամանակ, իր լոբիստական խմբերի միջոցով:

Հետաքրքրականն այստեղ այն է, թե ինչու իր այս աջակցության մասին Ջորջ Սորոսը չի ասում նույնքան բաց տեքստվ, ինպես, օրինակ, Թուրքիայի դեպքում, երբ ամիսներ առաջ հոդված էր հրապարակել, որով առաջարկել էր արևմտյան երկրներին աջակցել Թուրքիային՝ Ռուսաստանի դեմ պայքարում։

Առհասարակ, այս համատեքստում առաջարկում ենք վերհիշել մի քանի հետաքրքիր դրվագներ Ադրբեջանի և Ջորջ Սորոսի հարաբերություններից:

Եվ այսպես, երբվանի՞ց և ի՞նչն է միավորում Սորոսին և Ալիևին։

Ջորջ Սորոսը Ադրբեջան է այցելել առաջին անգամ 2003 թվականին: Նա Բաքվում 2003 թվականի մայիսին մասնակցել է «Կասպից ծովի նավթային շահույթը. ո՞վ կօգտվի դրանից» կոնֆերանսին: Իր ելույթում նա նշել է, որ Ադրբեջանը կարող է դառնալ նավթի և գազի արդյունահանման ոլորտում առաջատար երկրներից մեկը:

Իսկ այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևն իր ելույթում դիմելով Սորոսին ասում է. «Դուք Ադրբեջանին նվիրաբերել եք 7 մլն դոլար ձեր գործունեությունից ի վեր։ Դա շատ լավ է։ Բայց այսօր ես աչքի անցկացրեցի այդ նախագծերը։ Այդ գումարի մեծ մասը տրվել է տարբեր ՀԿ-ներին որպես գրանտ։ Ես դեմ չեմ, սակայն մեր ամենամեծ խնդիրը մեր տարածքների օկուպացումն է Հայաստանի զինված ուժերի կողմից և մեր բնակչության մեկ միլիոնը ապրում է որպես փախստական։ Թերևս դուք տեղեկացված չեք դրա մասին։ Դրա պատճառով է, որ ես ցանկանում եմ գրանտների 60-70 տոկոսը հատկացվի փախստականներին»։

Ադրբեջանում Սորոսի հիմնադրամի փակվելուց մեկ տարի անց՝ 2015 թվականի հունվարին, «Բաց հասարակություն» ինստիտուտը հանդես եկավ հայտարարությամբ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ ճնշման ուժեղացման վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասված էր, որ Ջորջ Սորոսը Դավոսում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ և կոչ է արել նրան թուլացնել ճնշումը քաղաքացիական հասարակության նկատմամբ և վերջ դնել Ադրբեջանում պաշտոնապես գրանցված բարեգործական կազմակերպությունների նկատմամբ հալածանքներին:

Իսկ ադրբեջանական «ԱզերԹաջ» պետական գործակալության հաղորդագրության մեջ էլ ասված էր. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է Սորոսի հիմնադրամի հիմնադիր Ջորջ Սորոսի հետ: Հանդիպման ժամանակ տեղի ունեցավ կարծիքների փոխանակում Ադրբեջանում տեղի ունեցող զարգացման գործընթացների շուրջ»:

Այս հանդիպումից հետո տեղի է ունենում Ջորջ Սորոսի և Իլհամ Ալիևի երկրորդ հանդիպումը, որի օրակարգի մասին տեղեկություններ չեղան, այն մնաց գաղտնի մինչ օրս:

Իսկ հետագայում՝ 2017 թվականին, Guardian թերթը հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ Ադրբեջանի իշխող վերնախավը օգտագործել է 3 մլրդ դոլար ծավալով ֆինանսական սխեման՝ եվրոպական քաղաքական գործիչներին կաշառելու եւ փողերի լվացման համար: Ադրբեջանական իշխանությունները հերքել են մեղադրանքները, իսկ հոդվածն անվանել են «Ջորջ Սորոսի և հայկական լոբբիի պատվեր»: Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Սորոսը «խելքը գցել է»:

Վերջերս էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական լրատվամիջոցի հետ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանին անվանել էր «Սորոսի պրոդուկտ»:

Ստացվում է՝ Ադրբեջանն ու Ջորս Սորոսը խաղում են նույն թիմում, իսկ խաղը, բնականաբար, բացահայտ չէ, նրանք ի լուր աշխարհի իրար մեղադրում են, պիտակներ կպցնում, երբ պետք է թիրախավորում, իսկ իրականում առաջ տանում իրենց հետին պայմանավորվածությունները, նպատակներն ու պլանները, այլ կերպ ասած՝ գրպանային ընդդիմություն են խաղում:

Ուշագրավ է, սակայն, որ այս պարագայում, երբ Սորոսը առաջարկում է ռուս-թուրքական հակամարտության մեջ աջակցել Թուրքիային, իսկ Արցախյան պատերազմում տեղեկատվական, լոբիստական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, երբ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան բախումներից հետո Մոսկվայում ստանձնեց Ադրբեջանցի կալանավորների փաստաբանական պաշտպանությունը, այդուհանդերձ, նրա ֆինանսներով Հայաստանում շարունակում են բազմաթիվ մարդիկ գործել։ Այդ մարդը Հայաստանում ունի ազդեցություն, մի շարք գործիչներ, նաև այսպես կոչված՝ իրավապաշտպաններ, հասարակական և այլ գործիչներ, լրատվամիջոցներ։

Այս օրերին, մենք չլսեցինք որևէ մեկը դադարեցներ համագործակցությունը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի հետ, անգամ այն բանից հետո, որ Սորոսը բացահայտ աջակցություն է հայտնում Թուրքիային։ Այդպիսով, տրամաբանությունը հուշում է, որ այդ մարդիկ այս իրավիճակում պետք է հետևեն իրենց ֆինանսավորողի կոչին, որը մեկ առաջարկում է պաշտպանել Թուրքիային, իսկ այսօր իր ծառայություններն է առաջարկում Ադրբեջանին։ Պնդում ենք, որ այս հարցը մեր Ազգային Անվտանգության Ծառայությունը պետք է շատ լուրջ ուսումնասիրի և լուծումներ տա»։

 



Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead