Թուրքիան տարհանում է Սիրիայում՝ Իդլիբում, իր խոշորագույն ռազմաբազան
INTERNATIONAL NEWSԹուրքական ուժերը տարհանել են սիրիական Իդլիբի ապաէսկալացիոն գոտում տեղակայված իրենց խոշորագույն ռազմաբազան, տեղեկացնում է EADaily-ն:
Նշվում է, որ զինվորական անձնակազմով և տեխնիկայով շարասյուներ են նկատվել Համա նահանգի հյուսիսային «Մորեկ» բազայից հեռանալիս:
Հայտնի է, որ այդ բազան թուրքական 12 դիտորդական կետերից մեկն է, որոնք ստեղծվել են տարածաշրջանում՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու համար: Վերջին ամիսներին թուրքական բազան շրջապատվել էր սիրիական բանակի կողմից: Այնտեղ գտնվող անձնակազմի անվտանգության երաշխավոր է դարձել Ռուսաստանը:
Ինչպես հաղորդում են սիրիական ռազմական աղբյուրը՝ Թուրքիան որոշել է հրաժարվել իր մի շարք դիտորդական կետերից Իդլիբում, որոնք ստեղծվել էին Ռուսաստանի հետ համաձայնագրի շրջանակներում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



