Yerevan, 01.March.2026,
00
:
00
BREAKING


Իրավիճակը շատ նուրբ մո­տե­ցում է պա­հան­ջում Ռու­սաս­տա­նի կող­մից ձեռ­նարկ­վե­լիք քայ­լե­րի հար­ցում․«Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով Արցախում ընթացող ռազմական գործողությունները իրենց մեջ ողջ տարածաշրջանը «բոցավառելու» կամ խորը անկայունության մեջ ընդգրկելու պոտենցիալ ունեն։ Իսկ անկայունությունը բխում է Թուրքիայի շահերից, քանի որ դրա միջոցով թուրքական վերնախավը հնարավորություն կստանա ճանապարհ բացել իր պանթուրանական և նեոօսմանական ծրագրերի իրագործման համար։ Իսկ թուրքական այսպիսի ծրագրերը հակադրվում են ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ Ռուսաստանի, Իրանի և այլ երկրների շահերին։ Խորհրդային միության տարածքի մաս կազմող Հարավային Կովկասը Ռուսաստանը պատմականորեն համարել է իր շահերի գերակայության գոտի, իսկ այստեղ հաստատվելու թուրքական յուրաքանչյուր փորձ ռուսների ազդեցությունը թուլացնելու նպատակ է հետապնդում։

Եվ պատահական չեն փորձագիտական այն գնահատականները, որ միայն Ռուսաստանը Հարավային Կովկասում ամենից շատ ազդեցություն և լծակներն ունի, որոնց միջոցով կարող է կանխել թուրքական ներթափանցումը այս տարածք։ Իսկ այս հարցում մեծ նշանակություն են ձեռք բերում Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները և երկու երկրների միջև ձևավորված անվտանգային փոխգործակցության միջավայրը։ Եվ կարևոր է, որ պատերազմական իրավիճակի պայմաններում ՀՀ ղեկավարությունը հայտարարում է, թե Ռուսաստանը ողջ ծավալով իրականացնում է և իրականացնելու է Հայաստանի նկատմամբ իր դաշնակցային պարտավորությունները։

Միևնույն ժամանակ, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ռուսաստանը փորձում է առավել չսրել իրավիճակը Արցախյան հակամարտության գոտում և հասնել հրադադարի հաստատման, որից հետո խնդրի կարգավորման գործընթացը ամբողջովին կտեղափոխվի դիվանագիտական հարթություն։ Բայց Թուրքիան ադրբեջանական բանակի վերահսկողությունն իր ձեռքը վերցնելու և հակամարտության գոտին ահաբեկիչների կենտրոնատեղի դարձնելու միջոցով Ռուսաստանին փորձում է հունից հանել։ Իսկ երբ Ռուսաստանը սկսի կտրուկ քայլեր ձեռնարկել, Թուրքիան հնարավորություն կստանա արդեն պաշտոնապես զորք տեղափոխել Ադրբեջան և այնտեղ մշտական ռազմական ներկայություն ապահովել ռազմաբազայի հիմնման տեսքով։ Այնպես որ, իրավիճակը շատ նուրբ մոտեցում է պահանջում Ռուսաստանի կողմից ձեռնարկվելիք քայլերի հարցում։

Եվ պատահական չէ, որ ՀՀ վարչապետի՝ ԱԳՆ խողովակով նախագահ Պուտինին ուղղված նամակի շուրջ ՌԴ ԱԳՆ-ից ստացված պատասխանից շատ չանցած Բաքու շտապեց Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն և կրկին հայտարարեց, թե իրենք մինչև վերջ Ադրբեջանի հետ են։ Թուրքիային չի կարող չանհանգստացնել այն հանգամանքը, որ Ռուսաստանը հայտարարում է Հայաստանին աջակցություն տրամադրել ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությունները չեզոքացնելու տեսանկյունից։ Սակայն բավական հատկանշական է, որ մեր հանրության ներսում Ռուսաստանի գործողությունների հետ կապված թեման տարաբնույթ մեկնաբանությունների է արժանանում։ Եվ, ըստ այդմ, տարբեր շրջանակներ, անկախ այն հանգամանքից, թե իրենք որքանով են տիրապետում իրավիճակի նրբություններին, փորձում են «խորը վերլուծություններ» իրականացնել, որոնք շատ հաճախ կարող են նաև հակառուսական տրամադրությունների առաջացման պատճառ դառնալ։

Հայաստանում հակառուսականության ամրապնդումը բխում է Թուրքիայի շահերից, դա թուրք-ադրբեջանական տանդեմի վաղեմի երազանքն ու ցանկությունն է: Այնպես որ, այստեղ չափազանց զգուշավոր ու նուրբ մոտեցում է անհրաժեշտ: Ընդհանրապես, հակառուսական տրամադրությունների առաջացումը բացարձակ չի բխում Հայաստանի շահերից։ Կարևոր է գիտակցել, որ թուրքական սպառնալիքի վտանգի խորացմանը զուգահեռ Ռուսաստանն իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկի, ինչի մասին դիվանագիտական լեզվով ոչ մեկ անգամ է բարձրաձայնվել։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement