Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Գագիկ Բեգլարյանը չինական ընկերության հետ տորագրել է «Հյուսիս-հարավ» ծրագրի Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցման պայմանագիրը

SOCIETY

 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության միջև ստորագրվել է աշխատանքների իրականացման երկկողմ պայմանագիր: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, չինական ընկերությունը կկառուցի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի՝ Թալին-Գյումրի ճանապարհի Լանջիկ-Գյումրի 27.5 կմ երկարությամբ հատվածը: Ընկերությունն աշխատանքները կիրականացնի 74.066.179,92 մլն եվրո գումարով: Ճանպարհահատվածը կկառուցվի Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած վարկային միջոցների, Եվրոպական Միության դրամաշնորհի և Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորմամբ:

Շինարարությունը, ըստ պայմանագրի, կմեկնարկի 2016թվականի մարտից։ Ճանապարհն ամբողջությամբ նախատեսվում է կառուցել երեք տարվա ընթացքում:

Ընկերության հետ տեղի ունեցած մինչպայմանագրային բանակցությունների արդյունքում՝ շինաշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ մի քանի առանցքային հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի չինական կողմը ճանապարհի կառուցման համար մեծամասամբ օգտագործելու է տեղական շինանյութեր. մասնավորապես, ցեմենտը, խիճը, ավազն ու այլ հանքանյութեր 100%-ով կլինեն հայաստանյան ծագմամբ:

Շինարարության ենթակապալառու ընկերությունները, ենթախորհրդատուները, շինարարության իրականացման ընթացքում ոչ հիմնական տեխնիկան, սարքերն ու սարքավորումները, աշխատանքների  կազմակերպման համար անհրաժեշտ այլ նյութերն ու ապրանքները հնարավորինս ներգրավվելու ու օգտագործելու են տեղական աղբյուրներից, և որ ամենակարևորն է, ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ աշխատուժի շուրջ 70 տոկոսը լինելու է Հայաստանից:

«Առաջին մեր նախապայմաններից մեկն այն է, որպեսզի աշխատուժը լինի Հայաստանի Հանրապետությունից. մոտավորապես 70 տոկոսը, և ճանապարհը հիմնականում կառուցվի մեծ մասով տեղական հումքից: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանքը» մեր հանրապետության համար ունի կարևոր և ռազմավարական մեծ նշանակություն: Կարծում եմ, ձեր փորձը և հմտությունները կկիրառեք այս ճանապարհահատվածի շինարարության մեջ, որի արդյունքում կունենանք բարձր չափանիշները բավարարող ճանապարհ: Մենք մեծ հավատով ենք և հույս ունենք, որ դուք կանեք այն ամենը, ինչ պահանջվում է մեր Հանրապ ետության կողմից: Առաջին հերթին որակ, երկրորդ՝ ժամանակին աշխատանքներն ավարտել»,- ասել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Չինաստանի  դեսպան Թիան Էրլուն նշել է, որ չինական ընկերության մուտքը մեր երկիր և համագործակցությունը տեղական ընկերությունների հետ կանդրադառնա ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացման, այլ նաև երկու պետությունների միչև եղած բարեկամական կապերի վրա. «Չինական կազմակերպության համար մեծ հնարավորություն է մտնել հայկական շուկա և համարգործակցել տեղի կազմակերպությունների հետ: Սա ոչ միայն չինական ընկերության հաղթանակն է, այլև երկու երկրների դեսպանատների միջև համագործակցության արդյունքն է: Հայաստանի համար ռազմավարական նշանակության Ծրագրում չինական ընկերության գործունեությունը մեծ ազդեցություն կարող է ունենալ հայ-չինական հարաբերությունների զարգացման վրա»,- ասել է նա:

Չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը բազմամյա աշխատանքային փորձ ունի ինչպես Չինաստանում, այնպես էլ այդ երկրի սահմաններից դուրս: Այն ընդգրկված է աշխարհի շուրջ 80 երկրներում իրականացվող ավելի քան 500 ծրագրերում: Ընկերությունը բետոնյա պատվածքով ճանապարհներ է կառուցել նաև մեր տարածաշրջանում: Նրանք աշխատել են Ղազախստանում, Տաջիկստանում և հարևան Վրաստանում: «Այս տարածարջանում ճանապարհների կառուցման փորձ մենք արդեն ունենք: Մասնավորապես, Վրաստանում մեր աշխատանքը շատ հաջող և լավ է ընթացել: Հույս ունենք, որ նույն ձևով կաշխատենք նաև Հայաստանում: Կկիրառվեն նույն տեխնոլոգիաները և տեխնիկական միջոցները: Այստեղ կհամագործակցենք նաև հայ մասնագետների հետ, ինչը, կարծում եմ, արդյունավետ ու փոխշահավետ կլինի։ Ճանապարհի որակն ու ժամկետները կպահպանվեն ըստ պայմանագրի»,- նշել է դեսպանը:

Կնքված պայմանագրի հատուկ դրույթներով աշխատանքների պատվիրատուի իրավունքների լիարժեք պաշտպանությունն ապահովելու նպատակով սահմանվել են համապատասխան մեխանիզմներ: Պայմանագրով առավել բարձրացվել է տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության պատասխանատվությունը: Հստակեցվել է նաև ճանապարհի կառուցման որակը ստուգելու համար հիմնական, կարևոր փորձարկումների անցկացման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ դրանք նախատեսվում են ոչ միայն աշխատանքի ավարտման փուլում, այլև աշխատանքների ընթացքում:

Պայմանագրի ստորագրումից հետո Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հեռանկարում` «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցումը կնպաստի Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը, իսկ երկիրը, որպես տարանցիկ գոտի, գրավիչ կդառնան բեռնափոխադրողների համար: «Մենք այսօր ունենալու ենք հարավից -հյուսիս մի ճանապարհ, որը 50 տոկոսով կրճատում է ժամանակը: Արագության առումով մի քանի անգամ  որակը բարձրանում է։ Սա մեզ համար շատ կարևոր իրադարձություն է, բացի դրանից չինական այս կազմակերպության առաջարկը շատ լավ ն էր և գնի առումով և բոլոր առումներով։ Մենք նաև հետաքրքրվել ենք. աշխարհում այս կազմակերպությունը բարձր որակով աշխատանքներ է իրագործել և ես համոզված եմ, որ Հայաստանում իրենք այս աշխատանքները կիրագործեն մեր հսկողության տակ, բարձր որակով»:

Չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը հաղթող է ճանաչվել «Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի կողմից հայտարարված միջազգային բաց մրցույթի արդյունքում, որին մասնակցում էին 5 կազմակերպություններ՝ երկու փուլով: Առաջին փուլում հանձնաժողովի կողմից գնահատվել է կազմակերպությունների որակավորումը և տեխնիկական առաջարկները: Երկրորդ փուլում` բացվել են գնային առաջարկները։

Եկող տարի՝ 2016 թվականին, շինաշխատանքներ կմեկնարկեն նաև Տրանշ 3-ի հաջորդ՝ Թալին-Լանջիկ հատվածում: 18.7կմ ճանապարհի կառուցման մրցույթին մասնակցում է 6 ընկերություն: Առաջիկայում կհրապարակվի հաղթողի անունը: Այս տարվա ավարտին «Հյուսիս-հարավ» ծրագրի պատասխանատուները պատրաստվում են ևս մեկ կարևոր միջոցառման. լիարժեք շահագործման է հանձնվելու ճանապարհաշինական հսկայի առաջին հատվածը՝ Երևան-Արտաշատ-Երևան-Աշտարակ 31կմ ընդհանուր երկարությամբ բետոնապատ արագընթաց մայրուղին:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League