Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Արցախի դեմ տանկեր կիրառելն Ադրբեջանի կողմից ահաբեկչության դասական դրսևորում է. Դավիթ Բաբայան

INTERNATIONAL NEWS

Ադրբեջանն Արցախի ուղղությամբ տանկեր կիրառելով ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պարզապես խենթ, ֆաշիստական, ահաբեկչական պետություն է: Նրա քաղաքականությունն ու քայլերը չեն տեղավորվում առողջ տրամաբանության շրջանակում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Սա մարտահրավեր է միջազգային հանրությանը, մարտահրավեր է հակաահաբեկչական գործողություններ իրականացնող բոլոր պետություններին, որովհետև այն, ինչ իրականացնում է Ադրբեջանը, ոչ այլ ինչ է, քան ահաբեկչության դասական դրսևորում: Նման քաղաքականության ներքո բանակցային գործընթացում առաջընթաց ակնկալելը տեսանելի ապագայում դառնում է անհնարին»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Անդրադառնալով միջազգային հանրությունից ակնկալվող գործողություններին` Դավիթ Բաբայանը նշեց, որ միջազգային հանրությունը պետք է ավելի կոշտ վերաբերմունք ցուցաբերի: «Բայց, երևի, փորձում են չվնասել բանակցային գործընթացը, որովհետև հասկանում են, որ գործ ունեն ոչ ադեկվատ պետության հետ, որը ցանկացած պահի դիմում է այդպիսի շանտաժի, շահարկումների և այլն: Կարծում եմ` նման պահվածքը պետք է փոփոխության ենթարկվի, խիստ վերաբերմունք ցուցաբերվի պաշտոնական Բաքվի նկատմամբ: Սա նաև թուրք-ադրբեջանական քաղաքականության մի դրսևորում է: Նման լարվածությունը տեղի ունեցավ Մևլութ Չավուշօղլուի Ադրբեջան կատարած այցելությունից հետո: Եթե դիտարկենք Թուրքիայի կողմից վարված քաղաքականությունը, ռուսական ինքնաթիռի խոցումը, ահաբեկչական տարբեր խմբերի սատարումը Սիրիայում, Իրաքի տարածք ներխուժումը, ապա կարող ենք ասել, որ սրանք Բաքվի և Անկարայի կողմից վարվող քաղաքականության տարբեր մասնիկներ են»,-ավելացրեց Դավիթ Բաբայանը:

Ինչ վերաբերում է հայկական կողմի անելիքներին, ապա Դավիթ Բաբայանը նշեց, որ նախ չպետք է ահաբեկվել և պետք է միշտ ուժգին հակահարված տալ: Ըստ նրա` ահաբեկիչը ոչ մի բանից այդքան չի վախենում, որքան ուժից: Նա ցանկացած թուլություն, ցանկացած անսկզբունքայնություն օգտագործում է, որ իր ապակառուցողական, անմարդկային  քայլերն ավելի սաստկացնի: «Որքան ուժգին հակահարված տանք և տալիս ենք, այնքան Ադրբեջանն իր տեղը  լավ կճանաչի»,-եզրափակեց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը: 

Իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարվածՀակառակորդն առաջին անգամ հրասայլից (տանկարկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբտեղակակայված մարտական դիրքերըԴեկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից < /i>հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամորի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներիցինչպես նաև 60 (101արկ), 82 (193 արկ), 120 (35 արկմիլիմետրանոց ականանետերիցՀԱՆ-17 (27 արկև ՌՊԳ-7 (3 արկտիպի նռնականետերիցհայ դիրքապահների ուղղությամբարձակվել է շուրջ 1500 կրակոցՀակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք (17 արկև հրասայլ (5 արկ):

Հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններումՊԲ արևելյան ուղղությամբտեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թծնված ԳարիկԳուրգենի Ավանեսյանը:

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome