Վրաստանի վարչապետը ինքնամեկուսացվել է
INTERNATIONAL NEWSՎրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կորոնավիրուսով վարակված իր աշխատակցի հետ կապ ունենալու պատճառով ինքնամեկուսացվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:
«Ցավոք, ես ստիպված եմ աշխատել այլ ռեժիմով, քանի որ իմ աշխատակցի մոտ, ում հետ ես երեկ երկարատեւ հաղորդակցվել եմ, թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսը: Հետևաբար, ես անցել եմ ինքնամեկուսացման և շարունակում եմ աշխատել այդ ռեժիմով», - ասված է հայտարարության մեջ :
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



