Թուրքիան փորձում է ամրապնդել ռազմական կապերը Քաթարի հետ
INTERNATIONAL NEWSԹուրքիան քննարկում է Քաթարի հետ ռազմական համագործակցությունը զարգացնելու հեռանկարները: Քաթարի Գլխավոր շտաբի պետ Գանիմ բեն Շահինը և Դոհայում թուրքական ռազմական կցորդ Ալբայ Բուրակ Չեթինը քննարկել են երկու երկրների միջև ռազմական գործակցության դրույթները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ Քաթարի Պաշտպանության նախարարության հայտարարության, Գլխավոր շտաբի պետ Գանեմ բին Շահինը հանդիպել է Դոհայում թուրքական ռազմական կցորդ Բուրակ Չեթինի հետ: Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության տեղեկությունների, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները:
Թուրքիայի և Քաթարի զինված ուժերի միջև անցկացվել են «Նասր-2020» ռազմական զորավարժությունները, որոնք ավարտվել են 2020թ. հոկտեմբերի 29-ին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



