Ինչպես է խիզախ վաճառողուհին պայքարում գողի դեմ (տեսանյութ)
SOCIETYԽանութի խիզախ վաճառողուհին գրեթե կանխել է խանութի թալանը։ Միջադեպը տեղի է ունեցել Հանտի-Մանսիիսկի խանութներից մեկում։ Գողը մտել է խանութ՝ այն թալանելու, իսկ վաճառողուհին մինչեւ վերջ փորձել է պայքարել նրա դեմ, ով, ի դեպ, երկաթյա խողովակով է զինված եղել,-տեղեկացնում է Past.am-ը։
Միջադեպի կադրերը հայտնվել են համացանցում։ Գողը վաճառողուհուց գումար է պահանջում, իսկ վերջինն ասում է՝ «Ես խղճում եմ քեզ, որպես մարդ խղճում եմ։ Խնդրում եմ, ուրիշ խանութ գնա, ուրիշ տեղ գնա, խնդրում եմ»։
Իսկ հետո, երբ գումարը վերցնելով՝ տղամարդը փորձում է փախչել, աղջիկը հարձակվում է նրա ու ցանկանում խլել գողոնը։
Ոստիկանությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



