Մենք իրավունք չունենք մեր ճակատագիրը մի քանի ծաղրածուի վարձատրված ներկայացմանը մատաղ տալ
BLOGԲելլա Լալայանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Թշնամին արդեն գործի մեջ է դրել ծանր հրետանին... Իսկ ես բացում եմ լրահոսը և կարդում Րաֆֆի Հովհաննիսյանի իշխանատենչ պայքարի կոչերը... Սրանցից ավելին երբեք չեմ սպասել, բայց հարցն իմ սպասել-չսպասելու կամ սրանց վաղուց բացահատելու մեջ չէ...
Խնդիրը ճականատագրական է բոլորիս համար... Այ սա է հարցը... Քանի որ սրանք կամ նպատակային երկիրը տանում են կործանման, կամ ծայրաստիճան տխմար են...
Երկու դեպքում էլ համապատասխան միջոցներ պետք է կիրառել, որովհետև սա կողքի կանգնած չկայացած բանդիտ, մելկի խուժան Սեֆիլյանի հետ նպատակային սերունդ են փչացնում, այն սերունդը, ով պետք է խիզախ հայորդիների՝ 88-ին սկսած գործը շարունակի հանուն հայրենիքի ու ազգի, հանուն սեփական օջախի փրկության (մեկնումեկդ պահանջեք նույն Սեֆիլյանից՝ թող ներկայացնի՝ ինչ մարտերի է մասնակցել, որպեսզի հիպնոսացված չընդունեք նրա հորինած հեքիաթներն ու հիմա հրեշտակաթև պաշտպանի դեր չտանեք, որ նա էլ է «արյուն թափել»)...
Ուշքի՛ եկեք, ՀԱՅԵՐ։
Մենք իրավունք չունենք մեր ճակատագիրը մի քանի ծաղրածուի վարձատրված ներկայացմանը մատաղ տալ...
Մի՛ թողեք, որ ձեր սոցիալական խնդիրներն իրենց սոցիալական գրպանը հարստացնելու միջոց սարքեն՝ միաժամանակ մահացու վտանգի տակ դնելով ձեր վաղվա օրը...
Մի՛ թողեք՝ շեղեն ձեր ուշադրությունն իշխանության դեմ, իշխանութան համար պայքարը, ինչքան էլ հաջող ելք ունենա, պատերազմը չի թողնելու՝ պտուղները վայելեք...
Իսկ սա արդեն պատերազմ է, որը կարող է վրա հասնել թե՛ Նոյեմբերյանից, թե՛ Հադրութից...
Գիշերը մեր ԶԻՆՎՈՐԻ վրա կրակել է թշնամու տանկը...
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



